Ասադը Սաուդյան Արաբիան, Քաթարն ու Թուրքիան մեդաղրել է ահաբեկիչներին աջակցելու մեջ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտնել է, որ Սիրիայում ահաբեկիչների աջակցության պատասխանատվությունը կրում են Սաուդյան Արաբիայի, Քաթարի ու Թուրքիայի իշխանությունները, հաղորդում է Interfax-ը։
«Ահաբեկիչներն աջակցություն են ստանում ողջ աշխարհից, սակայն ֆինանսական աջակցությունը գալիս է Սաուդյան Արաբիայից ու Քաթարից, իսկ Թուրքիան օգնում է նրանց լոգիստիկայով»,- ասել է Ասադը։
Նա նաև նշել է, որ ահաբեկիչներին ցուցաբերված օգնությունը հաստատվում է Արևմուտքի երկրների՝ հիմնականում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու նրանց որոշ դաշնակիցների կողմից։