Էրդողանը հոգեկան խանգարումներ ունի. Գյուլեն
Իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը «Հիզմեթ» պորտալին հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տառապում է հոգեկան խանգարումներից։ Նրա խոսքերը մեջբերում է Lenta.ru-ն։
«Էրդողանի խելառության մասին շատերն են խոսում։ Նրա մոտ միշտ մի քանի բժիշկ է լինում, նա դեղեր է ընդունում, քանի որ որոշակի խնդիրներ ունի։ Էրդողանի շրջապատի մարդիկ ասում են, որ նա իր շքեղ պալատում հաճախ հոգեկան խանգարումների նոպաներ է ունենում։ Նա իշխանությունից թունավորվել է և կատաղությունից ոտքերով խփում է պատերին»,- ասել է Գյուլենը։
Նա նաև նշել է, որ Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի համար ինքը պատասխանատվություն չի կրում։