Ճապոնիայում կարտադրվի վերջին VHS-նվագարկիչը
Ճապոնական Funai ընկերությունը հայտարարել է, որ պլանավորում է VHS-երիզների դիտման համար նախատեսված վերջին նվագարկիչները թողարկել ու արտադրությունը փակել։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Nikkei պորտալին։
Նշվում է, որ Funai-ը աշխարհի միակ ընկերությունն է, որը շարունակում է վիդեոնվագարկիչների արտադրությունը։ Ընկերության ներկայացուցիչները հայտնում են, որ սպառողների հետաքրքրությունը հին նվագարկիչների հանդեպ վերջնականապես ընկել է, դրանից բացի դժվար է դարձել արտադրության համար անհրաժեշտ բաղադրիչները ձեռքբերումը։