Добавить новость
123ru.net
Все новости
Январь
2016

ՎԶԵԲ–ը ձեռք է բերել Ամերիաբանկի բաժնետոմսերի 20%–ը

0

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 40 մլն դոլար է ներդնում «Ամերիաբանկ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի փաթեթը ձեռքբերելու համար, համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է հինգշաբթի Երևանում։

Առաջին փուլում ՎԶԵԲ–ը ձեռք կբերի 30 մլն դոլար արժողությամբ մոտ 20 տոկոսի բաժնեմասը, իսկ մյուս 10 մլն դոլարը կուղղվի կապիտալի հետագա ավելացմանը։ 

Ներդրումների նպատակն Ամերիաբանկի ամրապնդումն է և նրա նախապատրաստումը հետագայում բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխմանը։ ՎԶԵԲ–ի ներկայացուցիչ–անկախ տնօրենը կմիանա Ամերիաբանկի տնօրենների խորհրդին 2016 թվականին։ 

Համաձայնագիր է ստորագրվել նաև IFC–ի և «Ամերիաբանկ» ՓԲԸ–ի միջև, որի համաձայն, IFC–ն 50 մլն դոլարի ստորադաս փոխառություն կտրամադրի բանկին` կապիտալն ավելացնելու և ֆինանսական միջոցների հասանելիությունն ընդլայնելու նպատակով։ 

Ինչպես կարծում է Ամերիաբանկի տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանը, գործարքներն էական ազդեցություն կգործեն Հայաստանի տնտեսության և բանկային հատվածի վրա և, ըստ էության, կլինեն ամենախոշորը ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանում։ 

«Մենք որոշում ենք կայացրել մեր գործակցությունը որակապես նոր մակարդակի դուրս բերել, և այն կուղղվի ավելի հավակնոտ ծրագրի իրագործմանը`մտնել միջազգային ֆինանսական շուկա բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) միջոցով։ Այդ ճանապարհին մենք ծրագրում ենք զարգացնել մեր հնարավորությունների բանկի աճի միջոցով»,– ասաց Մկրտչյանը։ 

Նա նշեց, որ գործարքների կնքումը թույլ է տվել գրեթե կրկնակի ավելացնել բանկի նորմատիվ կապիտալը, իսկ նման աննախադեպ աճը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանում վարկավորման և տնտեսության զարգացման ծավալների էական ավելացման համար ընդհանուր առմամբ։ 

Ինչպես նշեց ՎԶԵԲ–ի ֆինանսական հաստատությունների կառավարիչ տնօրեն Նիկ Թեսեյմանը (Nick Tesseyman), այդ գործարքը թույլ կտա վերակազմավորել Հայաստանի ամբողջ բանկային համակարգը։ 

Ըստ նրա, մինչ հնարավոր ցուցարկման մեկնարկը ՎԶԵԲ–ի ներդրումները կխթանեն Ամերիաբանկի աճը խոշոր կորպորատիվ և մասնավոր հաճախորդների, փոքր և միջին ձեռնարկությունների և առանձին հաճախորդների վարկավորման համար լրացուցիչ միջոցների տրամադրման միջոցով։ 

«Իրական հատվածի վարկավորման ավելացումը կնպաստի Հայաստանի տնտեսության աճի ամրապնդմանը, և մենք վստահ ենք, որ հետևողական աշխատանքի դեպքում մեզ կհաջողվի հաջողությունների հասնել առաջիկա 2-5 տարիներին»,– ասաց Թեսեյմանը։ 

Միաժամանակ, նա նշեց, որ ՎԶԵԲ–ի մասնակցությունն Ամերիաբանկի կապիտալին ոչ մի կերպ չի ազդի բանկի կորպորատիվ քաղաքականության վրա և ընդգծեց, որ հույս ունի, որ բանկը կշարունակի Հայաստանի տնտեսության ակտիվ վարկավորման քաղաքականությունը։ 

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն ունիվերսալ բանկ է, որը տրամադրում է ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ` բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով։ Այն Հայաստանում գործող առաջին ներդրումային բանկն է, որը 2007 թ.–ից տրամադրում է ներդրումային բանկային ծառայությունների լայն շրջանակ։ –0–






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.net — международная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net