Добавить новость
123ru.net
Все новости
Август
2022

Դեմ են նոր նախագահով հին ռեժիմին․ Շրի Լանկա

0

Շրի Լանկայում տնտեսական ճգնաժամը մարդկանց դուրս էր հանել փողոց, սակայն այժմ՝ երկրում նոր նախագահի ընտրվելուց հետո, ցուցարարները երկընտրանքի առաջ են․ մնալ, թե գնալ։

Նոր նախագահ Ռանիլ Վիկրամասինխեն իշխանության գալուն պես շարունակել է ցույցերը բռնի ուժով ցրելու փորձերը․ մոտ 10 օր առաջ Շրի լանկայում անվտանգության ծառայողները հարձակվել են ցուցարարների վրա, ոչնչացրել են նրանց վրանները, ձերբակալել են ցույցերի առաջնորդներին, սպառնացել են որոշ ցուցարարների բարեկամներին ու ընտանիքի անդամներին։ Ցուցարարների մի մասը ցրվել է։ 

Ցուցարարների մյուս մասը շարունակում է մնալ պրոտեստների էպիկենտրոն GotaGoGama ճամբարում, որոշները մտադրված են սկսել նոր շարժում և պահանջել, որ իշխանությունները քաղաքական բարեփոխումներ ձեռնարկեն։ 

GotaGoGama ճամբարը ավելի քան 100 օր առաջ ձևավորված ցույցերի էպիկենտրոնն է, անվանումը ձևավորվել է պրոտեստների կարգախոսից՝ Gota Go (Գոթա, գնա՛)․ այս կարգախոսով ցուցարարները պահանջում էին նախկին նախագահ Գոթաբայա Ռաջապակսայի և նրա առաջնորդած իշխանության հրաժարականը։  Ցուցարարները մասամբ հաջողության են հասել․ Ռաջապակսա եղբայրները, այդ թվում՝ նախկին նախագահը, հրաժարական էին տվել, երկրում նոր նախագահ է ընտրվել։ 

Ցուցարարներին հեռանալ են հորդորում նաև Շրի Լանկայի նախարարները․ օրինակ՝ Շրի Լանկայի հանրային անվտանգության նախարարը բողոքում է, թե ցուցարարները խոչընդոտում են տուրիզմի զարգացմանը։

«Վերջերս որոշ ռուսաստանցի զբոսաշրջիկներ GotaGoGama-ի մոտով անցնելիս ասեցին, որ եթե այդ տգեղ վրանները մնան, ոչ մի զբոսաշրջիկ այստեղ չի գա։ Սա մայրաքաղաքի սիրտն է ու տուրիստական լավագույն հյուրանոցներն այստեղ են»,- նախարարին մեջբերում է Al Jazeera-ն։

Շրի Լանկայում ցույցերը սկսվել էին մարտի 31֊ին, երբ երկրում օրեցօր ահագնացող տնտեսական ճգնաժամի հետևանքով բնակիչները դուրս էին եկել փողոց։ Ցույցերի հետևանքով Ռաջապակսա եղբայրները, որոնց ձեռքերում գտնվում էր երկրի իշխանությունը, հերթով հրաժարական են են տվել՝ Մոհինդա Ռաջապակսան՝ մայիսի 9-ին, Բազիլ Ռաջապակսան՝ հունիսի 9-ին և նախկին նախագահ Գոթաբայա Ռաջապակսան՝ հուլիսի 9-ին։ Վերջինիս հրաժարականից հետո անցկացվել են խորհրդարանական ընտրություններ և հուլիսի 21-ից երկրի նախագահն է դարձել Ռանիլ Վիկրամասինխեն, որը նախկինում երեք անգամ եղել է Շրի Լանկայի վարչապետը։ Ցուցարարները նոր նախահագին համարում են հին ռեժիմի հետևորդը, ինչի պատճառով շարունակել են մնալ փողոցում։ 

Հիշեցնենք, որ ցուցարարները 6 դրույթով ներկայացրել էին իրենց պահանջները՝ արդեն նախկին նախագահի հրաժարական, կառավարության՝ այդ թվում վարչապետի պաշտոնակատարի հրաժարական, ժամանակավոր կառավարության առավելագույնը մեկ տարի տևողություն, հանրաքվեով հաստատված նոր սահմանադրություն, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում և նախագահի իշխանության նվազեցում։ Ցուցարարները պահանջում էին, որ այս դրույթները լինեն նաև ժամանակավոր կառավարության գործունեության հիմքում։ Ցուցարարների պահանջներից իրականացվել է միայն մեկը՝ Գոթաբայա Ռաջապակսայի հրաժարականը։ 

The post Դեմ են նոր նախագահով հին ռեժիմին․ Շրի Լանկա first appeared on Epress.am.





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net