Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Январь
2017

Новости за 07.01.2017

Հրաձիգը հատուկ է ժամանել ֆլորիդայի օդանավակայան` հարձակում գործելու համար. ՀԴԲ

Tert.am (hy) 

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ-Լոդերդեյլ զբոսաշրջային քաղաքի օդանավակայանում կրակ բացելու մեջ կասկածյալը հատուկ է այդ վայրն ընտրել հարձակման համար, հաղորդում է Reuters-ը:

Читать дальше...

Սաուդյան Արաբիան հայտնել է երկու ենթադրյալ ահաբեկչի ոչնչացման մասին

Tert.am (hy) 

Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է երկրի մայրաքաղաք Էր Ռիադի հյուսիսում անցկացված հատուկ գործողությունների արդյունքում երկու ենթադրյալ ահաբեկիչ ոչնչացնելու մասին: Այս մասին հաղորդում է Arab News-ը:

Читать дальше...

2022 թվականին Երկրի բնակիչները կտեսնեն նոր աստղի ծնունդ. ամերիկացի աստղագետ

Tert.am (hy) 

2022 թվականին Երկիր մոլորակի բնակիչները կկարողանան անզեն աչքով տեսնել երկու աստղերի բախման արդյունքում նոր լուսատուի ծնունդը երկնքում, հաղորդում է Times-ը` հղում անելով ամերիկացի աստղագետ Լարի Մոլնարի հետազոտության արդյունքներին:

Читать дальше...



Թրամփը պաշտոնապես ընտրել է ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարին

Tert.am (hy) 

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում ընտրել է Ինդիանա նահանգի նախկին սենատոր Դենիել Քոութսին, հաղորդում է Թրամփի անցումային թիմի կայքը:

Читать дальше...

Դասական արվեստի գործեր, որոնք «վերածվել են» դաջվածքների (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Դաջվածքներ սիրող մարդիկ գիտեն, որ այնքան էլ հեշտ չէ հարմար պատկեր կամ գրություն գտնել, որը կհամապատասխանի իրենց անհատականությանը և միևնույն ժամանակ գեղեցիկ և հետաքրքիր տեսք կունենա:

Որոշ մարդիկ նախընտրում են իրենց մաշկի վրա տեսնել բնապատկերներ, երկրաչափական պատկերներ կամ խորիմաստ գրություններ, սակայն նրանց նախասիրությունների ցուցակում կարևոր տեղ է զբաղեցնում նաև արվեստը, մասնավորապես` դասականների աշխատանքները:

Հենց այս մարդկանց համար Boredpanda-ն հավաքել է դաջվածքների օրինակներ,... Читать дальше...

Թուրքիայում դեսպան Կառլովի սպանության գործով ձերբակալվել է հինգ մարդ

Tert.am (hy) 

Թուրքական ոստիկանությունը հինգ մարդ է ձերբակալել Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հետաքննության շրջանակներում, հաղորդում է Anadolu գործակալությունը` հղում անելով Իզմիր քաղաքի դատախազությանը:

Նշվում է, որ հինգ ձերբակալվածներից չորսը եղել են դեսպանին սպանած Մևլութ Մերթ Ալթընթաշի ծառայակիցները ՆԳ նախարարությունում:

Դատախազության տեղեկությունների համաձայն` հինգերորդ ձերբակալվածն ըննդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության ակտիվիստն է, ով ղեկավարել... Читать дальше...



Մոուրինյու. Վստահ հաղթանակները կարևոր են թիմում հրաշալի մթնոլորտ ստեղծելու համար

Tert.am (hy) 

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Անգլիայի Գավաթի 1/32 եզրափակչում «Ռեդինգի» հանդեպ տարած ջախջախիչ հաղթանակը:

Հանդիպումը կայացել է «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում և ավարտվել 4:0 հաշվով:

«Այսպիսի վստահ հաղթանակները շատ կարևոր են թիմում հրաշալի մթնոլորտ ստեղծելու համար: Երջանիկ եմ, քանի որ հենց առաջին րոպեից երևաց թիմի պրոֆեսիոնալ աշխատանքը:

Ուրախ էի տեսնել քիչ խաղաժամանակ ստացող ֆուտբոլիստներին լավ մարզավիճակում»,- պորտուգալացու խոսքն է մեջբերում BBC-ն:

Հալեպի բախումների գոտում հայտնված եկեղեցիների զանգերը 5 տարվա լռությունից հետո ղողանջել են՝  Արամ Ա. վեհափառի այցելության առիթով

Tert.am (hy) 

Հունվարի 7-ը նշանակալից և պատմական թվական պիտի դառնա հալեպահայերի հիշողության և պատմության մեջ. գրում է Հալեպի «Գանձասար» պարբերականը։

Այսօր առավոտյան Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. վեհափառ հայրապետը իրեն ընկերակցող շքախմբով՝ պետական, ազգային մարմինների ներկայացուցիչների հետ այցելել է նախ Հալեպի Ս. Քառասնից Մանկանց Մայր եկեղեցի և ականատեսը եղել ահաբեկչական հրթիռակոծումների պատճառած ավերներին։

Նրան ուղեկցել են Բերիոյ Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տեր Շահան Սրբ. Արք. Սարգիսյանը, որը վեհափառին... Читать дальше...

Մոսկվայում սառնամանիքի պատճառով վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել

Tert.am (hy) 

Մոսկվայում սառնամանիքի պատճառով Հիդրոօդերևութաբանության կենտրոնի օդերևութաբանները վտանգի «նարնջագույն» մակարդակ են հայտարարել հունվարի 8-ի համար, հաղորդում է ТАСС-ը:

«Նարնջագույն» մակարդակը նշանակում է, որ եղանակը վտանգավոր է, և կա բնական աղետների և վնասների հասցման հավանականություն», - նշել են օդերևութաբանները:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Մոսկվայում այս գիշեր գրանցվել է 21-րդ դարի ամենացուրտ Սուրբծննդյան գիշերը:

Բուֆոնը բաց կթողնի Յուվենտուսի առաջիկա հանդիպումը

Tert.am (hy) 

Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հիվանդության պատճառով բաց կթողնի Իտալիայի առաջնության 19-րդ տուրի՝ «Բոլոնիայի» հետ հանդիպումը,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

38-ամյա իտալացու փոխարեն «Յուվենտուսի» դարպասն այդ խաղում կպաշտպանի Նետոն:

Հիշեցնենք, որ «Յուվենտուսի» և «Բոլոնիայի» միջև հանդիպումը կկայանա հունվարի 8-ին, Երևանի ժամանակով 23:45-ին:

Կապանի քաղաքապետը տոներից հետո կկրճատի 40-50 աշխատակցի

Tert.am (hy) 

Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը առաջիկա օրերին պատրաստվում է կրճատել քաղաքապետարանի ենթակա կառույցների 40-50 աշխատակիցների: Այս մասին տեղեկությունը քաղաքապետը հաստատեց Tert.am-ի հետ զրույցում:

«Այո, քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող աշխատակիցներն արդեն ծանուցվել են»,-ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ «դրանք հաստիքներ են, որոնք ոչ միայն անհրաժեշտ չեն, այլև դրանք պահելը ճոխություն է»:

Հարցին, թե ինչ է արվելու, որ այդ մարդկանց սոցիալական վիճակը չբարդանա և ովքեր են կրճատվողները... Читать дальше...

Ռեալը կրկնել է Բարսելոնայի ոեկորդը

Tert.am (hy) 

Իսպանական Լա լիգայի 17-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 5 անպատասխան գնդակ է ուղարկել «Գրանադայի» դարպասը:

«Արքայական» ակումբը բոլոր մրցաշարերում արդեն 39 խաղ անպարտելի է:

Այդպիսով, «Ռեալը» կրկնել է «Բարսելոնայի» ռեկորդը. կատալոնական ակումբն այն գրանցել է 2015 թականի հոկտեմբերից մինչև 2016 թվականի մարտը:

«Ռեալը» հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 13-ին` հյուրընկալելով «Սևիլյային»:

2016-ի լավագույն հարսանեկան կադրերը` ֆոտոշարքով (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Յուրաքանչյուր զույգ երազում է գեղեցիկ և տպավորիչ լուսանկարներ ունենալ, որոնք ապագայում կհիշեցնեն համատեղ կյանքի առաջին և ամենակարևոր օրվա` հարսանեկան արարողության մասին:

Շատ լուսանկարիչներ փորձում են պատվիրատուներին և հանդիսատեսին ցնցել իրենց վարպետությամբ, սակայն հաճախ պարզ և սիրով լցված լուսանկարներն ամենաշատն են ուրախացնում նորապսակներին:

Ստորև ներկայացնում ենք 2016 թվականի լավագույն հարսանեկան կադրերը, որոնք հրապարակվել են Boredpanda.com կայքում:

Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին  Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Tert.am (hy) 

Հայաստանի Հանրապետության վարչապետ  Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին Սուրբ ծննդյան տոների առթիվ:

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Շնորհավորական ուղերձում ասված  է.

«Հարգելի Կվիրիկաշվիլի,

Շնորհավորում եմ  Ձեզ և վրաց ժողովրդին Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն և բարեկեցություն: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել... Читать дальше...

Լեհաստանում սառնամանիքի հետևանքով մահացել է 10 մարդ

Tert.am (hy) 

Լեհաստանում վերջին երկու օրվա ընթացքում սաստիկ ցրտերի հետևանքով մահացել է 10 մարդ, հաղորդում է AFP-ը` հղում անելով տեղական իշխանությունների հայտարարությանը:

Նշվում է, որ յոթ մարդ մահացել է ուրբաթ օրը, ևս երեք զոհ հայտնաբերվել է շաբաթ օրը:

Օդերևութաբանների կանխատեսմամբ` շաբաթ  երկրի որոշ շրջաններում ջերմաստիճանը կիջնի մինչև -14 աստիճան:

Ոստիկանությունը բնակչությանը կոչ է արել օգնություն ցուցաբերել ցրտահարության ռիսկին ենթարկված մարդկանց, մասնավորապես` անօթևաններին:

Իշխանությունները մտավախություններ ունեն... Читать дальше...


Музыкальные новости
Сергей Шнуров

У Шнурова появились вопросы к журналистам после появления информации о задолженности по налогам





Персональные новости
2023

В РМАТ ПРОШЕЛ I БИЗНЕС-ФОРУМ ВЫПУСКНИКОВ РМАТ 1999-2023 ГОДА ВЫПУСКА, ПОСВЯЩЕННЫЙ 55-ЛЕТНЕМУ ЮБИЛЕЮ АКАДЕМИИ





Մոսկվայում սառնամանիքի պատճառով «կեղծ արև» է հայտնվել (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Մոսկվայում սառնամանիքները գեղեցիկ օպտիկական երևույթ են առաջացրել, որը կոչվում է գալո կամ ձմեռային ծիածան («կեղծ արև»):

ТАСС-ի հաղորդմամբ` արևի շուրջ լույս արձակող օղակի տեսքով օպտիկական ֆենոմենը տեսանելի է եղել նաև Դմիտրովսկի և Կլինսկի շրջանների բնակիչների համար:

«Կեղծ արևները հայտնվում են մթնոլորտում ընկնող սառույցի մասնիկներում տեղի ունեցող լույսի բեկումների հետևանքով: Ընդ որում երկնքում կարելի է տեսնել արեգակի մեկ կամ մի քանի լրացուցիչ պատկեր, որոնք գտնվում են նույն բարձրության վրա հորիզոնի վերևում... Читать дальше...

Карен Карапетян направил поздравительное послание Дмитрию Медведеву 

Tert.am (hy) 

Премьер-министр Республики Армения Карен Карапетян направил поздравительное послание председателю правительства Российской Федерации Дмитрию Медведеву по случаю праздника Святого Рождества, сообщает пресс-служба правительства РА.

Читать дальше...

Մանչեսթեր Յունայթեդը առանց Մխիթարյանի հաղթեց Ռեդինգին (տեսանյութ)

Tert.am (hy) 

Անգլիայի Գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» 4:0 հաշվով հաղթեց «Ռեդինգին»:

Դուբլ է ձևակերպել Ռեշվորդը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ռունին և Մարսիալը: Ռունին մանչեսթերյան թիմի կազմում 249-րդ գոլն է խփել` հավասարվելով Բոբի Չարլթոնին:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մնացել է պահեստայինների նստարանին:

«Յունայթեդը» հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 11-ի կեսգիշերին` Լիգայի գավաթի խաղարկությունում մրցելով «Հալ Սիթիի» հետ:

Артур Джанибекян подарил армянской церкви Москвы частицу мощей Святого Григория Просветителя

Tert.am (hy) 

Рождественская Литургия в этом году для Российской и Ново-Нахичеванской епархии ААЦ ознаменовалась памятным событием. Национальный благотворитель Артур Джанибекян подарил кафедральному собору Преображения Господня частицу мощей Святого Григория Просветителя, которая впервые во время Святой Литургии 6 января была принесена в церковь для поклонения верующих, сообщает пресс-служба Российской и Ново-Нахичеванской епархии ААЦ.

Читать дальше...

Քննչական կոմիտեն՝ Գեղարքունիքի փոխմարզպետի որդու սպանության մասին

Tert.am (hy) 

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանության դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով` 2017 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 12-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Գավառ քաղաքում  կրակոցներ է արձակել «ԱՈՒԴԻ-Q7» մակնիշի 47 MM 777 պ/հ ավտոմեքենայի ղեկին գտնվող, 1988թ. ծնված Հայկ Անդրանիկի Հակոբյանի գլխի և պարանոցի ուղղությամբ: Ստացած վնասվածքներից Հ.Հակոբյանը մահացել է:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի... Читать дальше...

Թուրքական զորքերը դուրս կբերվեն Իրաքից. Իրաքի վարչապետ

Tert.am (hy) 

Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին հայտնել է, որ Իրաքը համաձայնության է եկել Թուրքիայի հետ` թուրքական զորքերը Մոսուլի մոտակայքում գտնվող քաղաքից դուրս բերելու վերաբերյալ:

Ինչպես նշում է Reuters-ը, այս մասին վարչապետը հայտնել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ կայացած հանդիպման շրջանակներում, որն անցկացվել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադում:

Նշվում է, որ համաձայնության տեքստի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում:

Спорт в России и мире
Москва

Чья компания сильнее всех?


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Арина Соболенко

Арина Соболенко сняла траур по Кольцову и завела новые романтические отношения


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

АО «Транснефть – Дружба» провело экологические акции





Путин в России и мире
Москва

Кремль: Путин 23 мая проведет переговоры с королем Бахрейна в Москве


Лукашенко в Беларуси и мире
Минск

Запись от имени Президента Беларуси сделана в книге соболезнований в посольстве Ирана




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский объяснил, почему не хочет приглашать РФ на «саммит мира»


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Концерт

Концерт «Вселенная Миядзаки» - это настоящий праздник



Москва

Москвичей предупредили о рекордном атмосферном давлении 24 мая

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net