Կապանի քաղաքապետը տոներից հետո կկրճատի 40-50 աշխատակցի
Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը առաջիկա օրերին պատրաստվում է կրճատել քաղաքապետարանի ենթակա կառույցների 40-50 աշխատակիցների: Այս մասին տեղեկությունը քաղաքապետը հաստատեց Tert.am-ի հետ զրույցում:
«Այո, քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող աշխատակիցներն արդեն ծանուցվել են»,-ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ «դրանք հաստիքներ են, որոնք ոչ միայն անհրաժեշտ չեն, այլև դրանք պահելը ճոխություն է»:
Հարցին, թե ինչ է արվելու, որ այդ մարդկանց սոցիալական վիճակը չբարդանա և ովքեր են կրճատվողները, քաղաքապետը դժվարացավ պատասխանել՝ հավելելով, որ այս պահին հարցը քննարկման փուլում է:
Տեղեկություն կա նաև, որ Աշոտ Հայրապետյանը պատրաստվում է ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր առաջադրվել Սյունիքից: Tert.am-ի այս հարցին քաղաքապետը հրաժարվեց պատասխանել: