Սաուդյան Արաբիան հայտնել է երկու ենթադրյալ ահաբեկչի ոչնչացման մասին
Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է երկրի մայրաքաղաք Էր Ռիադի հյուսիսում անցկացված հատուկ գործողությունների արդյունքում երկու ենթադրյալ ահաբեկիչ ոչնչացնելու մասին: Այս մասին հաղորդում է Arab News-ը:
Երկրի ՆԳ նախարարության ներկայացուցիչը նշել է, որ գործողությունը թույլ է տվել կանխել երկրում նախապատրաստվող ահաբեկչական ակտը:
Նշվում է, որ կասկածյալները գնդակոծվել են այն բանից հետո, երբ փորձել են թաքնվել իրավապահ մարմինների հետապնդումից պարեկային ավտոմեքենայով: