Թուրքիայում դեսպան Կառլովի սպանության գործով ձերբակալվել է հինգ մարդ
Թուրքական ոստիկանությունը հինգ մարդ է ձերբակալել Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հետաքննության շրջանակներում, հաղորդում է Anadolu գործակալությունը` հղում անելով Իզմիր քաղաքի դատախազությանը:
Նշվում է, որ հինգ ձերբակալվածներից չորսը եղել են դեսպանին սպանած Մևլութ Մերթ Ալթընթաշի ծառայակիցները ՆԳ նախարարությունում:
Դատախազության տեղեկությունների համաձայն` հինգերորդ ձերբակալվածն ըննդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության ակտիվիստն է, ով ղեկավարել է Իզմիրի Ռուշտու Ունսալա ոստիկանական դպրոցի ուսանողներին, ովքեր եղել են կազմակերպության կողմնակիցները:
Ինչպես արդեն հայտնել է Tert.am-ը, դեկտեմբերի 19-ին Անկարայում սպանվել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը: