Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Декабрь
2016

Новости за 31.12.2016

Լայնածավալ փոփոխությունների դրական արդյունքները թե՛ տնտեսության, թե՛ այլ ոլորտներում մոտ ապագայում զգալու ենք բոլորս. ՀՀ Նախագահի ամանորյա շնորհավորական ուղերձը

Tert.am (hy) 

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ հանդես է եկել շնորհավորական ուղերձով։

Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում Նախագահը ասել է.  

Читать дальше...

Գալիք 2017 թվականը թող խաղաղության և բարեկեցության, հաղթանակների տարի լինի. ՀՀ ԱԳՆ

Tert.am (hy) 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է բոլորին` Ամանորի և Սուրբ ծնունդի կապակցությամբ:

ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջում այս առիթով ասվում է. «2016թ.-ը չափազանց ծանր ու մարտահրավերներով լի տարի էր: Այս օրերին նույնպես տրամադրությունը դժվար է տոնական կոչել: 

Վստահ ենք, որ եթե մեզնից յուրաքանչյուրը ամենայն պատասխանատվությամբ ու սրտացավությամբ մոտենա իր պարտականություններին, իր առաքելությանը, հնարավոր կլինի երաշխավորել մեր պետության ոչ միայն վաղվա օրը, այլև ապահովել... Читать дальше...

Ռեալն ու Բարսելոնան հետաքրքրված են Դիբալայի ծառայություններով

Tert.am (hy) 

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան կարող է կարիերան շարունակել Իսպանիայում,- տեղեկացնում է Mundo Deportivo-ն: 

Չնայած, որ 23-ամյա արգենտինացին երկարաձգել է իր պայմանագրի ժամկետը «ծեր սինյորայի» հետ, ֆուտբոլիստը կարող է փոխել ակումբային գրանցումն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Դիբալայի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը» և կատալոնական «Բարսելոնան»:



ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ընդունել է Սիրիայի հարցով Ռուսաստանի և Թուրքիայի բանաձևը

Tert.am (hy) 

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը շաբաթ օրը ընդունել է Սիրիայում հրադադարի մասին պայմանավորվածություններին և Աստանայում Դամասկոսի և ընդդիմության միջև բանակցությունների անցկացմանն աջակցող բանաձևը, հաղորդում է ТАСС-ը:

Փաստաթղթի օգտին, որի համահեղինակ են դարձել Ռուսաստանը և Թուրքիան, քվեարկել են անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամ երկրները:

Ընդունված բանաձևում անվտանգության խորհրդի անդամները հավանության են արժանացրել Մոսկվայի և Անկարայի միջնորդությամբ ձեռքբերված պայմանավորվածությունները... Читать дальше...

Միջազգային տիեզերակայանում Նոր տարին կնշեն 16 անգամ

Tert.am (hy) 

NASA-ի, Ռուսաստանի Դաշնության տիեզերական գործակալության և Եվրոպական տիեզերական գործակալության վեց տիեզերագնացները, ովքեր այժմ Միջազգային տիեզերակայանում են, կկարողանան Նոր տարին նշել 16 անգամ, գրում է korrespondent.net-ը:

Թռիչքների կառավարման կենտրոնում հաշվարկել են, որ տիեզերագնացները 2017 թվականին առաջին անգամ նշելու են՝ թռչելով Նոր Զելանդիայից հարավ-արևմուտք:

Կենտրոնում հայտնել են նաև, որ տիեզերագնացները կկարողանան Նոր տարին դիմավորել Քալիֆորնիա նահանգի տարածքում, Ֆոլքլենդյան կղզիների վրա... Читать дальше...

Հանգիստ տոնեք Ամանորը, մենք կլռեցնենք հակառակորդին. զինվորները՝ հասարակությանը (տեսանյութ)

Tert.am (hy) 

Խիստ կանոնակարգված և հաշվարկված օրակարգում զինվորները ժամանակ են հատկացրել նաև ամանորյա զարդարանքին, մրցույթ է հայտարարված` ընտրվելու է լավագույն զարդարված զորանոցը. Tert.am-ին Տավուշում տեղակայված զորամասերից մեկի զինվորները ներկայացրին իրենց կատարած աշխատանքները։ 

«Փոքր անակնկալ ունենք պատրաստած նաև զորացրվողների համար. տոնածառի վրա կպցնում ենք թղթեր, որոնց վրա գրված են զորացրվողների անունները։ Մեր ձեռքով բամբակից եղնիկ ենք պատրաստել, աքլոր, ննջասենյակները ևս զարդարված են, ամենաշատը չարչարվել... Читать дальше...

Հատուկ չվերթով Վաշինգտոն է ժամանել ինքնաթիռը, որը Ռուսաստան է տեղափոխելու արտաքսված դիվանագետներին

Tert.am (hy) 

Ինքնաթիռը, որը Ռուսաստան է տեղափոխելու ԱՄՆ-ից արտաքսված դիվանագետներին, ժամանել է ԱՄՆ-ի մայրաքաղաքի օդանավակայան: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Վաշինգտոնում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչ Նիկոլայ Լախոնինը:

Նրա խոսքով՝ Իլ-96 ինքնաթիռը վայրէջք է կատարել Վաշինգտոնի օդանավակայանում:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի գրասենյակում հայտնել են, որ ռուս դիվանագետների և նրանց ընտանիքի անդամներին երկրից դուրս բերելու համար ԱՄՆ կուղարկվի հատուկ ինքնաթիռ:

Հիշեցնենք, որ հինգշաբթի Օբամայի... Читать дальше...



Ցանկանում եմ, որ 2017 թվականը լինի հավատի վերականգնման տարի. ՊԵԿ նախագահ

Tert.am (hy) 

ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն ամեն տարի Նոր տարին դիմավորում է Հայաստանում:  

«Երբևիցե երկրից դուրս չեմ դիմավորել: Միշտ ընտանիքիս հետ եմ եղել, այլ կերպ չեմ էլ պատկերացնում»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա: Ինչ վերաբերում է նրան, թե որն է իր գործառույթը Նոր տարվա պատրաստության առումով, պաշտոնյան ասաց՝ սեղանի շուրջ նստելը:

Վարդան Հարությունյանը նշեց, որ Ձմեռ պապից ինչ ցանկություն ունեցել է, կատարվել է, և որպես Ձմեռ պապ հանդես է եկել իր պապիկը։ 

«Ես ցանկանում եմ... Читать дальше...

Այս տարվա գլխավոր դասը պատերազմն էր. Միքայել եպիսկոպոս Աջապահյան

Tert.am (hy) 

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը կարևորում է, որ 2017 թվականը խաղաղության տարի լինի և 2016 թվականի փորձությունները չլինեն 2017 թվականին: 

«Այս տարվա գլխավոր դասը պատերազմն էր, տնտեսական իրավիճակը, մի խոսքով 2016 թվականն այնքան էլ հաջող տարի չէր»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Նա նկատեց, որ ներկայում բոլորը լարված են, կյանքը դժվարացել է, ինչն էլ բերում է հավելյալ ագրեսիայի:

«Դրա համար պետք է կյանքը լավանա բոլոր իմաստներով՝ ոչ միայն նյութական, այլ նաև հոգևոր առումով... Читать дальше...

Թեհրանի օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռում հրդեհ է բռնկվել

Tert.am (hy) 

Թեհրանի օդանավակայանում շաբաթ օրը վայրէջքի ժամանակ ուղևորատար ինքնաթիռ է այրվել: Այդ մասին հայտնում է IRNA գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ տեղի ժամանակով մոտ ժամը 19-ին ուղևորատար ինքնաթիռում անհայտ պատճառներով կրակ է բռնկվել: Ականատեսներից մեկը հայտնել, որ շատ ծուխ է տեսել, որը բարձրանում էր Մեհրաբադ օդանավակայանի վրա: Ինչպես հայտնել է Airlive պորտալը, ինքնաթիռը բռնկվել է արտակարգ վայրէջքից հետո:

Հրշեջ ծառայությունները նաև հայտնել են գործակալությանը, որ կանչ են ստացել... Читать дальше...

Այսօր մարդիկ իրենց ամանորյա սեղանից հաճույք չեն ստանում, պարզապես մրցակցության մեջ են. Սեդրակ Մամուլյան

Tert.am (hy) 

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Նոր տարուն պատրաստվող ծիսական ուտեստներին, ասաց, որ դրանք բազմազան են և շատ, սակայն կարևորը տոնի ըմբռնումն է: 

«Տոնն անիմաստ է, երբ բովանդակային միջոցառումներ չեն իրականացվում օրինակ՝ խոհանոցում, որտեղ պետք է ծիսական կերակուրներ պատրաստվեն՝ կապված Ամանորի հետ»,-ասաց նա:

Նա այդպիսի ուտեստներից օրինակ բերեց ականջապուրը, որը Անիի թագավորության վիճակախաղ-ուտեստ է... Читать дальше...

Մանչեսթեր Յունայթեդը ֆանտաստիկ հաղթանակով ավարտեց տարին (տեսանյութ)

Tert.am (hy) 

Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում ընդունեց «Միդլսբրոյին»: 

Խաղն ավարտվեց «կարմիր սատանաների» կամային փայլուն հաղթանակով՝ 2:1: Հանդիպման հաշիվը բացվեց 67-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ «Միդլսբրոյի» կիսապաշտպան Գրանտ Լիդբիտերը:

Խավարտից հինգ րոպե առաջ տանտերերը կարողացան երկու գնդակ ուղարկել մրցակցի դարպասապահ Վիկտոր Վալդեսի պաշտպանած դարպասը: Խփած գոլով աչքի ընկան Անտոնի Մարսիալը և Պոլ Պոգբան: 

Հանդիպմանն ամբողջությամբ մասնակցեց... Читать дальше...

Թրամփը ուրախ Նոր տարի է ցանկացել իր «բազմաթիվ թշնամիներին»

Tert.am (hy) 

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է ամերիկացիներին գալիք Նոր տարվա կապակցությամբ՝ երջանկության բարեմաղթանքներ ուղղելով այդ թվում նաև իր հակառակորդներին: Նա իր շնորհավորանքն արել է Twitter միկրոբլոգերի ցանցում, գրում է ТАСС-ը:

«Ուրախ նոր տարի բոլորին, այդ թվում՝ իմ բազմաթիվ թշնամիներին և նրանց, ովքեր պայքարում էին իմ դեմ, բայց այնքան ուժեղ պարտվեցին, որ այժմ պարզապես չգիտեն՝ ինչ անել: Սիրով»,- գրել է նորընտիր նախագահը:

Հանրապետական Դոնալդ Թրամփը հաղթել է նախագահական ընտրությունները նոյեմբերի 8-ին... Читать дальше...

Բրազիլիայում Հունաստանի դեսպանին սպանել է նրա կնոջ սիրեկանը. Բրազիլիայի իշխանություններ

Tert.am (hy) 

Ռիո Դե Ժանեյրոյի ոստիկաններից մեկը խոստովանել է, որ ինքն է սպանել Բրազիլիայում Հունաստանի դեսպանին: Սպանությունը նա իրականացրել է դիվանագետի բրազիլացի կնոջ ուղղորդմամբ, ում հետ նա սիրային կապի մեջ էր, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի իշխանություններին:

59-ամյա դեսպան Կիրակոս Ամիրիդիսը կորել էր երկուշաբթի օրվանից: Նրա կինը՝ Ֆրանսուան, ոստիկանությանը հաղորդել էր նրա անհետանալու մասին չորեքշաբթի:

29-ամյա ոստիկան Սերժու Մորեյրան խոստովանել է ոստիկանությանը, որ... Читать дальше...

Խաբեությունը, թեկուզ հեքիաթային, բացասաբար է ազդում անձի վրա. հոգեբանը գտնում է՝ երեխաներին պետք է ասել, որ Ձմեռ պապ չկա  

Tert.am (hy) 

Հոգեբան Սամվել Խուդոյանը գտնում է, որ երեխաներին պետք է ասել ճշմարտությունը Ձմեռ պապի մասին: Tert.am-ի հետ զրույցում նա ներկայացրեց ամերիկյան հետազոտության տվյալներ, ըստ որի՝ «Ձմեռ պապ» երևույթին 5 տարեկանների 80 տոկոսն է հավատում, իսկ ամեն տարի 30 տոկոսով պակասում է հավատացողների թիվը:

«Բացի այդ, ես այն կարծիքին եմ, որ ցանկացած խաբեություն, թեկուզ՝ հեքիաթային, բացասաբար է ազդում անձի վրա ոչ թե տվյալ պահին, այլ կեղծ պատկերացումներ է ստեղծում աշխարհի կառուցվածքի մասին, նրա մեջ իռացիոնալ պատկերացում է ձևավորում... Читать дальше...

Ինչ խորհուրդ ուներ Նոր տարին նախկինում, և ինչ բախտագուշակություններ էին արվում. պատմում է ազգագրագետը

Tert.am (hy) 

Ազգագրագետ Ռաֆայել Նահապետյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով հնում Ամանորը նշելու սովորույթներին, ասաց, որ ամանորյա արարողությունները համաժողովրդական բնույթ էին կրում և հասարակության բոլոր շերտերը հավասարապես մասնակցում էին: 

«Հունվարի 1-6-ը համարվում էին պասի օրեր, դրա համար ամենատարածված ուտեստների մեջ գերակշռում էր չրեղենը՝ յոթ տեսակ, մրգեղենը՝ յոթ տեսակ, հատիկեղենը և պասին բնորոշ կերակուրները»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է յոթ թվի խորհրդին, ապա ազգագրագետն ասաց, որ դա... Читать дальше...

Լուկաշենկոն հավանության է արժանացրել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի նախագիծը

Tert.am (hy) 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել, որտեղ հավանության է արժանացրել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին «պայմանագրի նախագիծը»՝ որպես բանակցությունների անցկացման հիմք: Այդ մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Բելառուսի նախագահի հրամանագիրը պաշտոնապես հրապարակվել է երկրի իրավական ինտերնետային պորտալում: Բանակցությունների անցկացման համար լիազորվել է Պետական մաքսային կոմիտեն:

Դեկտեմբերի 26-ն Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքը ստորագրել են Հայաստանի... Читать дальше...

Իրաքի անվտանգության ուժերը ահաբեկչություն են կանխել Բաղդադում

Tert.am (hy) 

Իրաքի անվտանգության ուժերը շաբաթ օրը պայթեցրել են ականապատված մեքենա, որը վարում էին Բաղդադի շիաական Էլ-Կազիմիա թաղամաս ուղևորվող մահապարտներ: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Բաղդադում անվտանգության գործողությունների ղեկավար մարմնի հայտարարությունը:

«Իրաքյան ուժերը Բաղդադի հյուսիսային հատվածում, հիմնվելով հետախուզական տեղեկատվության վրա, ուղեկցել են ականապատված մեքենան, որը վարում էին երկու մահապարտ` այն Էլ-Կազիմիա թաղամասում պայթեցնելու համար»,- ասված է հայտարարությունում:

Ինչպես նշվում է հայտարարությունում... Читать дальше...


Музыкальные новости
Михаил Кутушов

Компания ICDMC стала победителем престижной премии в сфере ЗОЖ – Green Awards 2023/24





Персональные новости
Выставка

Выставка работ победителей фотоконкурса «Созвездия "Семья"»





Սիդնեյում դիմավորել են Նոր տարին՝ շքեղ հրավառությամբ (տեսանյութ)

Tert.am (hy) 

Ավստրալիայի ամենամեծ քաղաքը՝ Սիդնեյը դիմավորել է 2017 թվականը քաղաքի նավահանգստում կազմակերպված շքեղ հրավառության ցուցադրությամբ, հայտնում է BBC-ն:

Հաղորդվում է, որ ակնկալվում էր, որ մոտ 1,5 միլիոն մարդ դիտելու է տոնական հրավառությունը:

Ավելի վաղ Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքը դարձել է առաջին խոշոր քաղաքը, որ դիմավորել է Նոր տարին: Օքլենդում Ամանորը դիմավորել են քաղաքի կենտրոնում գտնվող 328 մետր բարձրությամբ Sky Tower երկնաքերից արձակված հրավառությամբ:

Սիդնեյի նավահանգստում... Читать дальше...

Չկա որևէ գին, որը պարտադրելով հակառակորդին՝ մենք կլրացնենք ԶՈւ-ի մեր կորուստը, բայց գինը միշտ լինելու է անհամաչափ. Վիգեն Սարգսյան

Tert.am (hy) 

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ օրերս Ադրբեջանի ձեռնարկած դիվերսիոն գործողություններին ՀՀ Զինված ուժերը, ինչպես միշտ, տվել են համարժեք արձագանք, կատարվել են ինչպես կանխարգելիչ, այնպես էլ պատժիչ միջոցառումներ, և այդ մոտեցումը շարունակվելու է։ 

«Այնքան ժամանակ մինչև հակառակորդը չհասկանա, որ անիմաստ է փորձել լուծել մի խնդիր, որը այդպես չի լուծվում զինվորական ռազմական ճանապարհով»,-ասել է նախարարը։ 

Նա հավելել է, որ ԶՈւ յուրաքանչյուր կորուստ ժողովրդի և երկրի կորուստն է... Читать дальше...

Մանչեսթեր Յունայթեդի մեկնարկային կազմը Միդլսբրոյի հետ խաղում

Tert.am (hy) 

Անգլիայի առաջնության 19-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալի «Միդլսբրոյին»։ 

Հայտնի է մանչեսթերցիների մեկնարկային կազմը, որում է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։

ՀՀ Նախագահը հրամանագրեր է ստորագրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրելու մասին

Tert.am (hy) 

ՀՀ Նախագահը հոկտեմբերի 28-ին հրամանագրեր է ստորագրել մի շարք անձանց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրելու մասին:

Նախագահի հրամանագրերում ասվում է, որ  ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ՀՀ Նախագահը որոշել է՝

Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին... Читать дальше...

Հերթը մերն է` պահելու և հաջորդ սերնդին փոխանցելու մեր անկախ պետությունը, ինչը մեր զինվորներն ու սպաներն անում են պատվով. ՀՀ Նախագահ (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Հայաստանի Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Պաշտպանության նախարար Վիեգեն Սարգսյանի հետ այսօր այցելել է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածի պետական սահմանի պահպանության տեղամաս և մարտական դիրք: 

Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ... Читать дальше...

Կոռուպցիայի մեջ ներգրավված անձանց ձերբակալելը բավարար չէ, երևույթը կրկնվում է՝ նշանակում է, որ համակարգային է. Վ. Հոկտանյան

Tert.am (hy) 

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից օրերս բացահայտված կոռուպցիոն շղթան, որի շրջանակներում ձերբակալվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ և ներգրավված է 12 պաշտոնյա, կարող է նախընտրական շոու լինել:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Թրանսփերենսի ինթերնեյշնլ Հայաստան» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

Ձերբակալվածներից նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանն արդեն կալանավորված է... Читать дальше...

Спорт в России и мире
Москва

Шествие трубачей и уроки танцев: что ждет посетителей парков Москвы в майские праздники


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Линетт сыграет против Соболенко во втором круге турнира WTA в Мадриде


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Опыт проведения Всероссийской акции «Вода России» представлен на межведомственном заседании в Ташкенте





Путин в России и мире
Москва

Петербургский автопром вышел из кризиса, заявил Беглов


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире
Москва

Дух разделения в Святой Руси, или Можно ли лишиться сана за отпевание Навального*



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Фрэнк Синатра

Таунхаус Фрэнка Синатры впервые выставлен на продажу



Москва

Клиенты Beribit пожаловались на проблемы с выводом криптовалют

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net