Միջազգային տիեզերակայանում Նոր տարին կնշեն 16 անգամ
NASA-ի, Ռուսաստանի Դաշնության տիեզերական գործակալության և Եվրոպական տիեզերական գործակալության վեց տիեզերագնացները, ովքեր այժմ Միջազգային տիեզերակայանում են, կկարողանան Նոր տարին նշել 16 անգամ, գրում է korrespondent.net-ը:
Թռիչքների կառավարման կենտրոնում հաշվարկել են, որ տիեզերագնացները 2017 թվականին առաջին անգամ նշելու են՝ թռչելով Նոր Զելանդիայից հարավ-արևմուտք:
Կենտրոնում հայտնել են նաև, որ տիեզերագնացները կկարողանան Նոր տարին դիմավորել Քալիֆորնիա նահանգի տարածքում, Ֆոլքլենդյան կղզիների վրա, Ֆիջի կղզիների մոտ և Բելառուսի երկնքում: Նոր տարին վերջին անգամ տիեզերագնացները կդիմավորեն 2017 թվականի հունվարի 1-ին Խաղաղ օվկիանոսի հարավային հատվածում: