Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Декабрь
2016

Новости за 03.12.2016

Քանյե Ուեսթը Քիմից և երեխաներից առանձին է ապրում

Tert.am (hy) 

Քիմ Քարդաշյանի և Քանե Ուեսթի ընտանիքում դժվարին ժամանակներ են: Սկիզբում Քիմին թալանեցին Փարիզում, իսկ հիմա Քանյեն նյադային նոպա ունի, որի հետևանքով նրան հոսպիտալացրեցին: Այս ամենը լավ ձևով չի անդրադարձել զույգի ընտանիքի վրա: Հիմա էլ հայտնի է դարձել, որ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ռեփերը հեռացել Քիմից ու երեխաներից և հիմա վարձով տանն է ապրում:

Ըստ աղբյուրի՝ իրադարձությունների նման շրջադարձը կապվաշծ  է նրա հետ, որ Քիմը չի ցանկանում, որ ամուսինը նման վիճակով մոտ լինի որդուն և դստերը:

Աղբյուրները պնդում են... Читать дальше...

Լաերսիո. Դրական էմոցիաներով եմ հեռանում Բանանցից

Tert.am (hy) 

«Շիրակի» հետ հանդիպումից հետո «Բանանցից» հեռացավ Լաերսիո Գոմես Կոստան:

Նախորդ տուրի՝ «Արարատի» հետ խաղում դիպուկ իրացնելով 11 մետրանոցը՝ Լաերսիոն դարձել էր «Բանանցի» պատմության ամենաարդյունավետ լեգիոները:

Բրազիլացին հրաժեշտի միջոցառումից հետո խոսել է հեռանալու մասին.

«Ուրախ եմ, որ այսպես հաջողություն արեցին: Ինձ համար «Բանանցը» մեծ ակումբ է:

Ես 19 գոլ եմ խփել, ամենաշատ գոլ խփած լեգիոներն եմ. դրական էմոցիաներով եմ հեռանում «Բանանցից»: Երջանիկ եմ, որ այս լավ թիմում խաղացել եմ»:

Ագուերոյին և Ֆերնանդինյոյին խիստ որակազրկում է սպասվում

Tert.am (hy) 

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի՝ «Չելսիի» հետ (1:3) խաղում մրցակցի պաշտպան Դավիդ Լուիսի դեմ կոպիտ խաղի պատճառով կարող է որակազրկվել 4 խաղով,- տեղեկացնում է Manchester Evening News-ի լրագրող Ստյուարտ Բրենանը:

Читать дальше...



Բրիտանիայում 23 շաբաթական և գերթեթև քաշով ծնված եռյակը երկու տարի անց հայտնվել է Գինեսի գրքում

Tert.am (hy) 

Անգլիայի Հեմփշիր կոմսության 32-ամյա բնակչուհին ներկայացրել էիր աշխույժ եռյակին, որոնք լույս աշխարհ են եկել 23 շաբաթական հասակում և չազանց թույլ վիճակում:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, երկու տարին նոր բոլորած եղբայրներից յուրաքանչյուրը ծնվել էր 1.3 կգ քաշով: Բժիշկները միանման եռյակի ծնողներին հավաստիացրել էին, որ դժվար կլինի նրանց մեծացնել և որ երեխաները չեն կարողանա հաղթահարել իրենց թուլությունը, ինչը կհանգեցնի մի շարք առողջական խնդիրների:

Նրանք մի քանի մռայլ ամիսներից և բժշկական... Читать дальше...

Virgin ընկերության առաջին զբոսաշրջային տիեզերանավը բարեհաջող վայրէջք է կատարել

Tert.am (hy) 

Virgin Galactic ընկերությունը հաջողությամբ ավարտել է իր առաջին VSS Unity ենթաուղեծրային հրթիռային տիեզերանավը, որը ղեկավարվում է մարդու կողմից: Gazeta.ru-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է ընկերության թվիթերյան էջում:

«VSS Unity-ն բարեհաջող վայրէջք է կատարել: Դա մեր ընկերության ուժերով կառուցված տիեզերանավի առաջին թռիչքն էր»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Ընկերությունը նաև ընդգծել է, որ անձնակազմն ու սարքավորումը Երկիր են վերադարձել անվնաս:

2014-ի հոկտեմբերի... Читать дальше...

Իրանը սպառնացել է կասեցնել միջուկային համաձայնագիրը, եթե ԱՄՆ-ն երկարաձգի պատժամիջոցները

Tert.am (hy) 

Իրանի ԱԳ նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը նախազգուշացրել է, որ իր երկիրը կկասեցնի միջուկային ծրագիր շուրջ ձեռք բերված համաձայնագրի գործունեությունը, եթե ԱՄՆ-ն երկարաձգի պատժամիջոցները: Այս մասին հաղորդում է Press TV իրանական հեռուստաալիքը: 

«Եթե նրանք վերադառնան պատժամիջոցներին, մենք այլևս չենք հետևի պայմանավորվածություններին»,- ասել է Զարիֆը:

Մուհամադ Ջավադ Զարիֆն այս հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Իրանի դեմ 10-ամյա ժամկետով պատժամիջոցների մասին օրինագիծն ստորագրելու մտադրության ֆոնին... Читать дальше...

Ճապոնացի դիզայները արևային մարտկոցներով վերարկու է ստեղծել` սմարթֆոնները վերալիցքավորելու համար (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Ճապոնացի դիզայները նորարար վերարկու է ստեղծել` համալրված արևային էներգիայով աշխատող մարտկոցներով, որոնք նախատեսված են սմարթֆոնները վերալիցքավորելու համար:

Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, այս վերարկուն հիանալի նվեր կլինի նրանց համար, ովքեր անդադար նյարդայնանում են մշտապես վերալիցքավորման կարիք ունեցող սմարթֆոնների պատճառով: Վերարկուի արժեքը գնահատվում է 2480 դոլար:

Ջունիա Վատանաբեն իր նախագծած FW16 արևային մարտկոցներով վերարկուն ներկայացրել է մարտին, այժմ այն հնարավոր է ձեռք բերել շուկայում... Читать дальше...

Արթիկի նորընտիր քաղաքապետ Մխիթար Վարագյանը հնարավոր է պատգամավորի թեկնածու առաջադրվի Շիրակում

Tert.am (hy) 

Մինչ մամուլում ակտիվ քննարկվում է ՀՀԿ-ի Շիրակի ռեյտինգային ցուցակը, ևս մեկ հավակնորդ է ավելացել: Շիրակի մարզի Արթիկ համայնքում աղմկահարույց ընտրություններով Արթիկի քաղաքապետ դարձած  Մխիթար Վարագյանը չի բացառում, որ հնարավոր է առաջադրվի ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով:

«Չեմ բացառում, որ կառաջադրվեմ: Դեռ չեմ որոշել, ամեն ինչ էլ հնարավոր է»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Վարագյանը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մխիթար Վարագյանը հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններում հաղթեց ՀՀԿ-ի... Читать дальше...



Գիտնականները հայտնաբերել են Նեֆերտիտի թագուհու մումիֆիկացված ոտքերը

Tert.am (hy) 

Հնագետների միջազգային խումբը հայտնաբերել է Եգիպտոսի Ռամզես II փարավոնի սիրելի կնոջ` Նեֆերտիտի թագուհու մումիֆիկացված ոտքերը:

Ինչպես ներկայացնում է rawstory.com-ը, Թուրինի Եգիպտական թանգարանում ցուցադրվող մումիֆիկացված ոտքերը հենց Եգիպտոսի նոր թագավորության 19-րդ արքայատոհմի թագուհուն են պատկանել, ով բնակվել է մ.թ.ա. 13-րդ դարում: Դա են ապացուցում գիտնականների միջազգային թիմի, այդ թվում` Յորքի համալսարանի հնագետների կատարած լայնածավալ ուսումնասիրությունները:

Արքունիքում սիրելի կնոջ... Читать дальше...

Մեղրու ճանապարհներին ձյուն է տեղում

Tert.am (hy) 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին` ժամը 22:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բքի և վատ տեսանելիության պատճառով: Բուք է նաև Ապարանի, Արագածի, Սիսիանի, Մեղրու, Արթիկի և Սևանի ճանապարհներին:

Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Գորիսի,  Մեղրու, Սևանի և Գավառի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Մեղրու ճանապարհներին ձյուն է տեղում:

Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն... Читать дальше...

Ապօրինի հարստացած պաշտոնյաները խեղճ ու կրակ մարդիկ չեն, կանանց փոխարեն կարող են ենթակաների անունով գրանցել ունեցվածքը. Վ. Հոկտանյան

Tert.am (hy) 

Ապօրինի հարստացածները պիտի պատժվեն: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ նշելով, որ այս պարագայում ավելի կարևոր է պատժման հանգամանքը, քան՝ պատժի համարժեքությունը: Հոկտանյանը նշեց, որ պատժից խուսափելու համար բարձրաստիճան պաշտոնատար անձինք կարող են ունեցվածքը գրանցել ոչ միայն փոխկապակցված անձանց վրա, այլև՝ հեռավոր բարեկամների ու ենթակաների վրա, ինչը բարդացնում է օրենքի կիրառելիությունը:

- Ապօրինի հարստացումը քրեականացնելու... Читать дальше...

Ֆիդել Կաստրոյի աճյունասափորը տեղափոխող սգո թափորը ժամանել է Սանտյագո դե Կուբա

Tert.am (hy) 

Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի աճյունասափորը տեղափոխող սգո թափորը շաբաթ առավոտյան ժամանել է Սանտյագո դե Կուբա, որտեղ մեքենաների շարասյունը դիմավորել են քաղաքի տասնյակ հազարավոր բնակիչներ:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, քաղաքներում և ավաններում, որոնցով անցել է սգո թափորը, հարյուր հազարավոր կուբացիներ փողոց են դուրս եկել` կոմանդանտեին հրաժեշտ տալու համար:

Աճյունասափորը անցել է «Ազատության քարավանի» (կուբացի հեղափոխականների ջոկատների հաղթական երթի) հետընթաց երթուղով: Կուբացի... Читать дальше...

Ես գործարար մարդ եմ ու գիտեմ ինչ եմ անում. Վահրամ Միրաքյանը բանան ներկրելու իր փորձը հանրայնացնելու մասին

Tert.am (hy) 

Գործարար, մարքետոլոգ Վահրամ Միրաքյանը երեկ իր Facebook-ի էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ որոշել է ներկրել 10 տոննա բանան: Նա նշել էր, թե գնումն արված է և բանանը գալիս է Հայաստան: «Քանի որ, ինչպես տեսանք, ներկրողներին խանգարելու դեպքեր իրոք եղել են, ես կփորձեմ ներկայացնել ու պատմել ձեզ ամբողջ գործընթացը: Արդյունքում կտեսնենք, թե իրականությունը վարչապետի ասածն է, թե այլ է»,-գրել է նա:

Tert.am-ի հարցին, թե արդյոք նրա քայլը շոու չէ՞, հաշվի առնելով, որ եթե ցանկություն ուներ ստուգելու ներկրման խոչընդոտ կա... Читать дальше...

Վրաերթ Եղվարդի խճուղում. տուժածի վիճակը ծանր է

Tert.am (hy) 

Արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 3-ին՝ ժամը 21.22-ին, ահազանգ է ստացվել, որ վրաերթ է տեղի ունեցել Երևանի Եղվարդի խճուղում՝ «Սոչի Պլազա» հյուրանոցի մոտակայքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Եղվարդի խճուղու թիվ 136 հասցեում՝ «Սոչի Պլազա» հյուրանոցային համալիրի մոտակայքում, «ՎԱԶ-2106» մակնիշի 34 DS 417 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1972 թ. Читать дальше...

Ալյասկայում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Tert.am (hy) 

ԱՄՆ Ալյասկա նահանգի Ալեուտյան կղզիների շրջանում 6.0 մագնիտուդ ուժգնության ստորգետնյա ցնցումներ են տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է INTERFAX.RU-ն` վկայակոչելով ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալները:

Սեյսմոլոգների տվյալներով` երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սիմիա կղզուց 53 կմ հարավ ընկած տարածքում, որն ընդգրկվում է Մերձավոր կղզիների կազմում:

Կործանումների կամ տուժածների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:


Музыкальные новости
Концерт

Концерт «Стихи войны и мира. Баллада о своих»





Персональные новости
ЛокоТех

Весенние субботники прошли на предприятиях «Московского» филиала ООО «ЛокоТех-Сервис»





Մոսկվա-Կալինինգրադ գնացքից 16 թունավորված դեռահասների են հոսպիտալացրել

Tert.am (hy) 

Ռուսաստանի Սմոլենսկ քաղաքում հոսպիտալացրել են 16 դեռահասների, որոնք երթևեկում էին Մոսկվա-Կալինինգրադ երթուղով ընթացքող գնացքով: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` մեջբերելով Մոսկովյան միջտարածաշրջանային տրանսպորտային քննչական վարչության հաղորդագրությունը:

Վարչության տվյալներով` 11-17 տարեկան երեխաներին տեղափոխել են քաղաքի հիվանդանոցներից մեկի ինֆեկցիոն բաժանմունք: Նրանց մոտ սուր աղիքային վարակի ախտանիշեր են հայտնաբերվել: Եվս 5 դեռահասների որոշել են չհոսպիտալացնել:

79 մարդկանցից կազմված... Читать дальше...

Կալիֆորնիայի գիշերային ակումբում բռնկված հրդեհի հետևանքով 9 մարդ է զոհվել

Tert.am (hy) 

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Օքլենդ քաղաքի գիշերային ակումբներից մեկում կրակ է բռնկվել, ինչի հետևանքով 9 մարդ է զոհվել:

Ինչպես փոխանցում է BBC-ն` վկայակոչելով տեղի իշխանություններին, ակումբի 13 այցելուներ անհետ կորած են համարվում: Ոստիկանության տվյալներով` հրդեհը բռնկվել է տեղի ժամանակով 23:30-ին (երևանյան` 11:30-ին):

Նշվում է, որ ակումբում Golden Donna ռոք խմբի համերգն էր ընթանում: Ակումբում շուրջ 50 մարդ է գտնվելիս եղել կրակի բռնկման պահին:

Ականատեսների խոսքով` իրենք տարօրինակ հոտ են առել... Читать дальше...

Գեղարքունիքի մարզում առկա է ձնաբուք, իսկ Կոտայքի մարզում տեղում է թույլ ձյուն

Tert.am (hy) 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Ապարան-Արագած, Սպիտակ-Երևան 24-ից 25-րդ կմ-ին, Ստեփանավան-Օձուն 13-ից 15-րդ կմ-ին, Երևան-Սևան 24-ից 39-րդ կմ-ին և Հրազդան-Ծաղկաձոր, Հրազդան-Հանքավան ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Գեղարքունիքի մարզում առկա է ձնաբուք, իսկ Կոտայքի մարզում տեղում է թույլ... Читать дальше...

Ս. Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնի առիթով դուրս է բերվել Աստվածամուխ Ս. Գեղարդը

Tert.am (hy) 

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր նշել է Հայոց աշխարհի առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների ցնծալի տոնը, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Բերկրառատ օրվա կապակցությամբ Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվել է սրբազան Պատարագ: Պատարագիչն է եղել Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

Ս. Читать дальше...

Օբաման Վաշինգտոնի գլխավոր տոնածառի լույսերը վառելիս կատարել է Jingle Bells երգը (տեսանյութ)

Tert.am (hy) 

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկրի գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողության ժամանակ կատարել է Jingle Bells սուրբծննդյան երգը:

Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` վկայակոչելով Սպիտակ տան յութուբյան էջը, որտեղ էլ հրապարակվել է համապատասխան տեսանյութը:

ԱՄՆ նախագահի հետ միասին տոնական երգը կատարել է 23-ամյա ռեփ կատարող Չենսելոր Ջոնաթան Բենեթը, ով հանդես է գալիս Chance the Rapper բեմական անունով: Նրանց ձայնակցել են նաև ամերիկյան էստրադայի այլ աստղեր և Սանտա Կլաուսը:

 

Спорт в России и мире
Москва

Московские школьники стали победителями всероссийской олимпиады по математике


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Мирра Андреева замыкает год // 16-летняя российская теннисистка успешно стартовала на крупном турнире WTA в Мадриде


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Учения по ликвидации лесных пожаров прошли в Богородском округе





Путин в России и мире
Москва

Поведение Путина вызвало резонанс, потерянные в 90–е заводы возвращаются РФ


Лукашенко в Беларуси и мире
Минск

Это - война: литовские беспилотники попытались атаковать Минск




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире
Москва

Продюсера Reuters арестовали за публикацию материалов на YouTube-канале «НавальныйLIVE»



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Анастасия Ивлеева

Блогера Ивлееву оштрафовали на 50 тыс рублей за дискредитацию российской армии



Москва

Захарова: РФ не уступит новые регионы в обмен на замороженные на Западе активы

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net