Գալիք 2017 թվականը թող խաղաղության և բարեկեցության, հաղթանակների տարի լինի. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է բոլորին` Ամանորի և Սուրբ ծնունդի կապակցությամբ:
ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջում այս առիթով ասվում է. «2016թ.-ը չափազանց ծանր ու մարտահրավերներով լի տարի էր: Այս օրերին նույնպես տրամադրությունը դժվար է տոնական կոչել:
Վստահ ենք, որ եթե մեզնից յուրաքանչյուրը ամենայն պատասխանատվությամբ ու սրտացավությամբ մոտենա իր պարտականություններին, իր առաքելությանը, հնարավոր կլինի երաշխավորել մեր պետության ոչ միայն վաղվա օրը, այլև ապահովել հետագա առնվազն մի քանի տասնամյակում կայուն զարգացումը:
Գալիք 2017 թվականը թող խաղաղության և բարեկեցության, հաղթանակների տարի լինի: Մաղթում ենք բոլորին առողջություն, լավատեսություն, ներդաշնակություն և սեփական ուժերի հանդեպ վստահություն: Եվ թող իրագործվեն ձեր բոլոր նպատակները»: