Թրամփը ուրախ Նոր տարի է ցանկացել իր «բազմաթիվ թշնամիներին»
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է ամերիկացիներին գալիք Նոր տարվա կապակցությամբ՝ երջանկության բարեմաղթանքներ ուղղելով այդ թվում նաև իր հակառակորդներին: Նա իր շնորհավորանքն արել է Twitter միկրոբլոգերի ցանցում, գրում է ТАСС-ը:
«Ուրախ նոր տարի բոլորին, այդ թվում՝ իմ բազմաթիվ թշնամիներին և նրանց, ովքեր պայքարում էին իմ դեմ, բայց այնքան ուժեղ պարտվեցին, որ այժմ պարզապես չգիտեն՝ ինչ անել: Սիրով»,- գրել է նորընտիր նախագահը:
Հանրապետական Դոնալդ Թրամփը հաղթել է նախագահական ընտրությունները նոյեմբերի 8-ին: Չնայած սոցհարցումների մեծ մասի տվյալներին՝ նա առաջ է անցել Դեմոկրատական կուսակցությունից իր գլխավոր հակառակորդ թեկնածու Հիլարի Քլինթոնից: Քլինթոնը և ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման ճանաչել են ընտրությունների արդյունքները, բայց դրա հետ մեկտեղ հայտարարել են ընտրություններում «ռուս հաքերների» միջամտության մասին:
Հինգշաբթի Օբամայի վարչակազմը «ընտրություններում միջամտելու համար» պատժամիջոցներ է սահմանել մի շարք ռուսական հաստատությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ, ռուս դիվանագետների համար փակել է երկու բնակելի համալիրների մուտքը և անցանկալի անձ է հայտարարել 35 ռուս դիվանագետի: