Այսօր Բժշկական համալսարանում ընթանում է օտար լեզվի միասնական քննություն: Քննական կենտրոնի ղեկավար Հասմիկ Ավետիսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ պետք է մասնակցեին 178 դիմորդ, սակայն ինը դիմորդ չի ներկայացել: «Ակնհայտ երևում է, որ պատրաստված երեխաներ կան, բայց նրանց մեջ կան նաև այնպիսիները, որ փորձում են նայել կողք, արտագրել»,-ասաց նա և նշեց, որ մի քանի դիտողություններ արել են, իսկ կրկնվելու դեպքում կհեռացնեն:
«Փորձում են նաև կապի միջոցներ բերել, սակայն քանի որ շատ ուշադրիր ենք, առայժմ չի ստացվել օգտվել դրանցից»,-ասաց նա... Читать дальше...