Գերմանացու գերիրական կտավներն անհնար է տարբերել լուսանկարներից (լուսանկարներ)
Վերջին շրջանում արվեստի ամենատարածված ուղղություններից է դարձել գերիրական նկարչությունը, որի լավագույն վարպետների աշխատանքներն առաջին հայացքից անհնար է տարբերել բարձրորակ լուսանկարներից:
Boredpanda.com կայքն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է ոլորտի լավագույններից մեկին` գերմանացի Մայք Դարգասին, ում գլուխգործոցները ներկայացված են ստորև:
Տաղանդաշատ գերմանացին համաշխարհային ճանաչում է ձեռք բերել իր անհավանական կտավների շնորհիվ, որոնք ստեղծում է յուրահատուկ տեխնիկայի կիրառմամբ: Նայելով նրա` մեկը մյուսից տպավորիչ աշխատանքներին՝ դժվար է համավատալ, որ դրանք ոչ թե լուսանկարներ են, այլ ներկերով ստացված կտավներ:
Հետաքրքրական է, որ Դարգասի ստեղծագործությունների հիմնական թեման կինն է: