Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Июнь
2016

Новости за 18.06.2016

ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները կերկարաձգվեն առնվազն 6 ամսով. Գերմանացի եվրապատգամավոր

Tert.am (hy) 

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցները  կերկարաձգվեն առնվազն կես տարով: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին Neue Osnabrücker Zeitung գերմանական պարբերականին հայտնել է Եվրախորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի ղեկավար Էլմար Բրոկը:

Գերմանացի եվրապատգամավորը ընդգծել է, որ պատժամիջոցների երկարաձգումը ևս վեց ամսով «քննարկումից դուրս է»: Նրա խոսքով` պատժամիջոցների աստիճանական մեղմացումը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ «առաջընթաց գրանցվի խաղաղ գործընթացում»:

Հուլիսի 31-ին... Читать дальше...

Բաշար ալ-Ասադը և Սերգեյ Շոյգուն քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի ապագա ծրագրերը

Tert.am (hy) 

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ բանակցություններ է վարել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ:

Ինչպես հաղորդում  է РИА Новости-ն` վկայակոչելով ՌԴ-ում Սիրիայի դեսպան Ռիյադ Հադադին, ռուս նախարարն ու Սիրիայի նախագահը հանդիպման ժամանակ քննարկել են ահաբեկչության դեմ պայքարը, գնահատել անցած շրջանում արվածն  ու այդ ոլորտում ապագա ծրագրերը:

«Իրավիճակը շատ բարդ է և պահանջում է մշտական հանդիպումներ», - ասել է սիրիացի դեսպանը:

Հաղորդվում է նաև... Читать дальше...



Ժայռափոր տան նախագիծը կյանքի կկոչվի Լիբանանում (լուսանկարներ, տեսանյութ)

Tert.am (hy) 

Շատերն են մտքում նախագծում իրենց երազանքի տունը, սակայն երազանքների տան նման նախագծի մասին բոլորը չէ որ կմտածեին: Այս մասին գրում է Tech  Insider-ը` ներկայացնելով ամենահամարձակ նախագծերից մեկը, որն այս տարի կյանքի է կոչվելու Լիբանանում:

Ճարտարապետական գլուխգործոցը ստացել է Casa Brutale անվանումը: Ժայռի եզրին կառուցվելիք տունը կպատրաստվի  բետոնից, ապակուց և փայտանյութից:

Ժայռափոր տունն իրենից աստիճանահարթակ է ներկայացնում: Տուն մտնելու համար անհրաժեշտ է իջնել 50 բետոնե աստիճանով:... Читать дальше...

Հնդկաստանում 65-ամյա տղամարդը մահացել է կինոթատրոնում սարսափ ֆիլմ դիտելիս (տեսանյութ)

Tert.am (hy) 

Հնդկաստանի Տիրուվաննամալաի  քաղաքում 65-ամյա տղամարդը մահացել է «Կախարդանք 2» (The Conjuring 2) սարսափ ֆիլմի դիտման ժամանակ: Այս մասին   հաղորդում է The Times of India պարբերականը:

Պարբերականի տվյալներով` հունիսի 16-ի երեկոյան տարեց հնդիկը ընկերոջ հետ միասին կինոթատրոն է գնացել` գիշերային սեանսի ժամանակ սարսափ ֆիլմ դիտելու:  Ֆիլմի կուլմինացիոն պահին տղամարդը սկսել է բողոքել սրտի ցավից, ապա ուշագնաց է եղել:

Տղամարդուն տեղափոխեն հիվանդանոց, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահը: Տղամարդու ընկերոջը... Читать дальше...

Սպասվելիք փոթորկի պատճառով Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանը ժամանակավորապես  դադարեցրել է աշխատանքը

Tert.am (hy) 

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում եղանակային պայմանների պատճառով հետաձգվել են առաջիկա չվերթները:

Ինչպես հաղորդում է  life.ru պարբերականը` օդանավակայանի աշխատակիցները օդանավից բեռնաթափում են ուղեբեռն ու դուրս հրավիրում ուղևորներին:    

Ավելի վաղ հաղորդվում էր, որ օդանավակայանի տարածքում փոթորիկի նախազգուշացում է տրվել: Օդերևութաբանները չեն բացառում, որ  կլինի ամպրոպ, անձրև, ինչպես նաև մինչև 15 մետր/վայրկյան արագությամբ քամի:

Հիշեցնենք, որ նախօրեին փոթորիկի նախազգուշացում... Читать дальше...

Էրդողանը հայտարարել է թուրքական ավիակիր կառուցելու մտադրության մասին

Tert.am (hy) 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կկարողանա սեփական ավիակիրը կառուցել: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:

«Թուրքիան չի կարող իրեն թույլ տալ նվազեցնել պաշտպանական արդյունաբերության  ներուժը կամ դադարեցնել քայլերը ռազմական ոլորտում: Դրան առաջին հերթին խոչընդոտում է երկրի աշխարհագրական դիրքը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը` ելույթ ունենալով Ստամբուլում:

Նա ընդգծել է, որ «Երկկենցաղ» գրոհանավ ստեղծելուց հետո Թուրքիան կկարողանա սեփական ավիակիր... Читать дальше...



Վարդան Օսկանյանը փորձում է ազատվող արմատական ընդդիմության դաշտը լրացնել. Վիգեն Հակոբյան

Tert.am (hy) 

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է նորաստեղծ «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի  այն հայտարարությանը, որ իրենք իշխանություն վերցնելու հայտ են ներկայացնում: 

Վիգեն Հակոբյանը նկատեց, որ Վարդան Օսկանյանի կուսակցության համագումարը եղավ 4+4+4  ձևաչափի ընտրական մեխանիզմների վերահսկողության մասին հայտարարությունից հետո, հետևաբար, նա հասկացավ, որ ինչ-որ չափով ազատվում է արմատական ընդդիմության դաշտը:

«Վարդան Օսկանյանը փորձում է այդ բացը լրացնել... Читать дальше...

Համացանցում տարածում է գտել հայրիկների արտասովոր մրցույթը. ով ավելի շատ թխվածքաբլիթ կշարի իր բալիկի վրա (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Հայրիկների օրվան ընդառաջ արտասովոր առցանց մրցույթ է կազմակերպվել  հայրիկների համար:

Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ը` հայրիկները մրցում են` տեսնելու, թե ով կարող է ամենից շատ նախաճաշի համար նախատեսված բլիթներ  շարել իրենց մանուկների վրա:

Այս  ինքնատիպ մարտահրավերը համացանցում տարածում է գտել, երբ  Life of Dad («Հայրիկի կյանքը») խորագրով բլոգում տեղադրվեց հայրիկի ծնկներին քնած փոքրիկի լուսանկարը, ում քթին հայրիկը հասցրել էր 5 հատ թխվածքաբլիթ շարել: Լուսանկարին կից կոչ-գրառում էր արվել... Читать дальше...

Ղարաբաղում կոռուպցիայի դեմ պայքարողը եղել ու մնում է բնակչությունը. Արայիկ Հարությունյան 

Tert.am (hy) 

Լեռնային Ղարաբաղը ստվերային տնտեսության ու կաշառակերության դեմ պայքարի հարցում հաջողություններ է գրանցել: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂ վարչապետ Արայիկ Հարությունյանը: 

Վերջինս նշեց, որ 2008 թվականի նախագահական ընտրություններին նախագահի թեկնածու Բակո Սահակյանի նախընտրական ծրագրի հիմնական շեշտադրումներից մեկը եղել է պայքար կոռուպցիայի դեմ:

«Հանդիպումներից մեկի ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է պատրասվում պայքարել Ղարաբաղն այդ արատավոր երևույթի դեմ, նա պատասխանեց, որ դա հնարավոր է լինելու... Читать дальше...

Եվրո-2016. ՈւԵՖԱ-ն մեղադրանք է ներկայացրել Թուրքիայի և Խորվաթիայի երկրպագուներին

Tert.am (hy) 

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) կարգապահական ընթացակարգ է սկսել Խորվաթիայի և Թուրքիայի ֆուտբոլային ասոցիացիաների նկատմամբ` երկու երկրների երկրպագուներին մեղադրելով անվայել պահվածքի համար:

BBC-ի փոխանցմամբ` խոսքը, մասնավորապես, Եվրոպայի առաջնության շրջանակներում ուրբաթ կայացած Խորվաթիա-Թուրքիա հանդիպման  ժամանակ տեղի ունեցած միջադեպերի մասին է: Խորվաթ երկրպագուներին մեղադրում են խաղադաշտ հրավառիչներ, տարբեր առարկաներ նետելու և ռասիստական կարգախոսներ վանկարկելու համար:

Մրցավարը... Читать дальше...

6000-ամյա պատմություն. աշխարհի քաղաքների ծնունդն ու անհետացումը` 3 րոպեում (տեսանյութ)

Tert.am (hy) 

Քարտեզագրության և վիճակագրական հայտնի նախագծերի հեղինակ Մաքս Գալկան տեսանյութ է ստեղծել, որում ցուցադրել է մոլորակի ուրբանիզացման դինամիկան:

Ինչպես գրում է Tech Insider-ը` 3 րոպեանոց տեսանյութը ներկայացնում է  քաղաքների ու կայսրությունների ծնունդն ու կործանումը մարդկության պատմության 6000 տարվա ընթացքում:  

Տեսանյութը ստեղծելիս Գալկան օգտվել է ԱՄՆ-ի Յելի համալսարանի  պատմաբանների կազմած տվյալների բազայից, որտեղ տեղեկություններ  են ներառված եղել մ.թ.ա. 3700-ականներին գոյություն ունեցող... Читать дальше...

Արագածոտնի նախկին մարզպետը մտավախություն չունի, որ կոռուպցիայի դեմ պայքարը իր դուռը կթակի

Tert.am (hy) 

Արագածոտնի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Սարգիս Սահակյանը մտավախություն չունի, որ կոռուպցիայի դեմ կառավարության հռչակած պայքարի շրջանակում իր անունը կարող է կապվել մարզում ընթացող քրեական գործերի հետ: 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նախկին մարզպետը՝ պատասխանելով հարցին, թե կոռուպցիայի դեմ պայքար է հռչակված, նախկին ու ներկա պաշտոնյաներին բացահայտում ձերբակալում են, իր գործունեության հետ կապված նման մտավախություն չունի: «Չունեմ ու չեմ էլ ունենալու»,- հայտարարեց մարզպետը:

Հիշեցնենք... Читать дальше...

Անկարան Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց է նախաձեռնել. Գևորգ Պետրոսյան

Tert.am (hy) 

Սպասելի էր, որ Թուրքիան, որը հարաբերություններում լարվածության հիմնական մեղավորն է, պետք է սեփական նախաձեռնությամբ փորձի հարթեցնել առկա տարաձայնությունները, ինչն էլ անում է մի քանի ամիս անց միայն. Tert.am-ի հետ զրույցում խոսելով ռուս-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումների մասին՝ ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել են թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի... Читать дальше...

ԱՄՆ-ն և Մեքսիկան մտադիր են կիսել հայտնի  նարկոբարոն Խոակին Գուսմանի կարողությունը

Tert.am (hy) 

ԱՄՆ-ի և Մեքսիկայի իշխանությունները մտադիր են իրականացնել հայտնի մեքսիկացի նարկոբարոն Խոակին Գուսմանի ունեցվածքի բաժանումը: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Մեքսիկայում ամերիկյան դեսպանության ներկայացուցիչը:

Հունվարին Մեքսիկայի իշխանությունների կողմից ձերբակալված «Սինալոա» թմրակարտելի առաջնորդը, ով հայտնի է «Թզուկ» (El Chapo) մականունով, այժմ տեղափոխվել է ԱՄՆ-ի հետ սահմանին գտնվող մեքսիկական բանտ, որտեղ սպասում է ԱՄՆ արտահանձնմանը: ԱՄՆ-ի երկու նահանգում նրան մեղադրանք է ներկայացվել... Читать дальше...

Թուրքիան պահանջը քաղաքական է  համարում. Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսարանը Սիսի կաթողիկոսարանի վերադարձի մասին

Tert.am (hy) 

Այս դատը իր ձևի մեջ զուտ հողային, կալվածքային պահանջ է, սակայն Թուրքիան դա քաղաքական է համարում. Tert.am-ի հետ զրույցում ասաց Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսության տեղեկատվական բաժանմունքի վարիչ,  գերապատիվ տեր Հուսիկ ծայրագույն վարդապետ Մարտիրոսյանը՝ խոսելով Թուրքիայի արդարադատության նախարարության կողմից Սիսի կաթողիկոսարանը վերադարձնելու համար քննարկումները մերժելու որոշման մասին: 

Հիշեցնենք, որ Թուրքիայի արդարադատության նախարարությունը մերժել էր Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջի քննարկումը... Читать дальше...


Музыкальные новости
Филипп Киркоров

Киркоров оштрафован на 6 тыс. рублей за неуплату другого штрафа





Персональные новости
Сергей Собянин

Собянин: Москва завершает переход на новый стандарт экстренной медпомощи





3 տիեզերագնացներ Երկիր են վերադարձել Միջազգային տիեզերակայանից (լուսանկարներ)

Tert.am (hy) 

«Սոյուզ» ռուսական տիեզերանավը ժամանել է Երկիր` Միջազգային տիեզերակայանից բերելով 3 տիեզերագնացի:

Ինչպես հայտնում է Business Insider-ը` տիեզերանավը հունիսի 18-ին  վայրէջք է կատարել Ղազախստանի Ժեզկազգան քաղաքի մոտակայքում: Տիեզերանավը պարաշյուտով վայրէջք է կատարել 14 րոպեում: 

Soyuz TMA-19M պարկուճով Երկիր են վերադարձել ՄՏԿ-ի անձնակազմը` «ՌոսԿոսմոսի» տիեզերագնաց Յուրի Մալենչենկոն, ՆԱՍԱ-ի ամերիկացի աստղագնաց Թիմոթի Կոպրան և Եվրոպական տիեզերական գործակալության բրիտանացի  աստղագնաց Թիմ Պիկը:

Քարոզչություն՝ փաթեթավորված կոմպլիմենտով. Ռ. Մեհրաբյանը Պուտինի հայտարարության մասին, որ ԱՄՆ-ն միակ գերտերությունն է

Tert.am (hy) 

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը Tert.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, թե Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային տնտեսական ֆորումին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը զուտ քարոզչական նպատակ ուներ:

Հիշեցնենք, որ Պուտինը հայտարարել էր, թե այո Ամերիկան հզոր տերություն է։ ԱՄՆ-ը այսօր միակ գերտերությունն է աշխարհում։ Մենք դա ընդունում ենք և ապա ավելացրել, որ Մոսկվան ցանկանում է և պատրաստ է աշխատել ԱՄՆ-ի հետ:

«Պուտինի... Читать дальше...

Սիրիացի ապստամբները կրակ են բացել Հալեպի քրդական թաղամասում. կան զոհեր ու վիրավորներ

Tert.am (hy) 

Սիրիայի Հալեպ քաղաքի մոտակայքում շաբաթ առավոտյան ապստամբները կրակ են բացել քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) աշխարհազորայինների հսկողության տակ գտնվող բնակավայրում, ինչի հետևանքով առնվազն 7 մարդ է մահացել:

Ինչպես հաղորդում է Reuters  գործակալությունը` մեջբերելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալները, ևս 40 մարդ վիրավորվել է Շեյխ Մաքսուդ քրդական թաղամասում իրականացված ռմբակոծության հետևանքով:

Կենսական նշանակություն ունեցող ճանապարհի վրա... Читать дальше...

Ֆրանսիայից 20 ռուս ֆուտբոլասերների են արտաքսել անկարգություններ կազմակերպելու համար

Tert.am (hy) 

Ֆրանսիայից արտաքսել են 20 ռուս ֆուտբոլասերների, որոնց ձերբակալել էին Մարսելում օրեր առաջ տեղի ունեցած անկարգություններից հետո: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով Մարսելում ՌԴ գլխավոր հյուպատոս Սերգեյ Մոլչանովին:

Ֆրանսիական ԶԼՄ-ների հաղորդմամբ` Ռուսաստանի 20 քաղաքացու շաբաթ առավոտյան Մարսելի ժամանակավոր կացարանից ուղարկել են Նիսի օդանավակայան, որտեղից վերջիններս ուղևորվել են Մոսկվա: Արտաքսված անձանց թվում է  Երկրպագուների համառուսական միավորման նախագահ Ալեքսանդր Շպրիգինը:

 Նշվում է... Читать дальше...

Ադրբեջանը նյարդայնանում է, կասկածում է Մինսկի խմբի «հավասարության» հարցում. ռուս քաղաքագետ

Tert.am (hy) 

Ռուսական կողմի նախաձեռնած Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը մեծ հույսեր է ներշնչում, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորման բանակցային ճանապարհին է: 

Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի «Ռազմավարական կոնյունկտուրա» կենտրոնի անդամ, «Սահմանային համագործակցության ասոցիացիայի» ռազմավարական ծրագրման ծառայության տնօրեն Ալեքսանդր Սոբյանինը:

Հանդիպմանը, որը կկայանա հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում, մասնակցելու է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Հարցին՝ արդյոք չի՞ նշանակում... Читать дальше...

Спорт в России и мире
Москва

Учитель из Бутово стала «Гуру физкультуры»


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Виктория Азаренко

Азаренко не смогла пробиться в 1/8 финала турнира в Мадриде, уступив Соррибес-Тормо


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Жёсткие экологические требования решат инновационные энерготехнологии





Путин в России и мире
Москва

Петербургский автопром вышел из кризиса, заявил Беглов


Лукашенко в Беларуси и мире
Минск

Это - война: литовские беспилотники попытались атаковать Минск




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире
Москва

Продюсера Reuters арестовали за публикацию материалов на YouTube-канале «НавальныйLIVE»



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Концерт

Концерт ко дню адыгского флага привлек молодежь Черкесска



Москва

В подмосковных Мытищах брат убил сестру из-за политических разногласий

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net