Նոլիտոն՝ անգլիական ակումբի նշանառության տակ
Իսպանական «Սելտայի» նախագահ Կառլոս Մոուրինոն հաղորդել է, որ անգլիական «Մանչեսթեր Սիթին» հնարավոր է ձեռք բերի թիմի հարձակվող Նոլիտոյի տրանսֆերը 18 մլն ֆունտի դիմաց:
Իսպանիայի ազգային հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստը համարվում է «քաղաքայինների» նորանշանակ գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի տրանսֆերային նպատակներից մեկը:
«Մանչեսթեր Սիթին» Նոլիտոյի տրանսֆերը ձեռք բերելու համար պարզապես պետք է վճարի վերջինիս հրաժարագինը, որը նշված է իսպանացու պայմանագրում:
«Նոլիտոյի հրաժարագինը կազմում է 18 մլն եվրո: Յուրաքանչյուր ակումբ, որը հետաքրքրված կլինի մեր հարձակվողի ծառայություններով, կարող է վճարել այդ գումարը եւ ձեռք բերել նրա տրանսֆերը:
Հրաժարագնի վճարման դեպքում «Սելտան» ոչինչ չի կարող անել»,- հայտարարել է Մոուրինոն Reporte Jalisco-ին տված հարցազրույցի ժամանակ: