ՌԴ Զինված ուժերում մարտական պատրաստվածության անսպասելի ստուգում է սկսվել
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանձնարարել է իր տեղակալ Անատոլի Անտոնովին տեղեկացնել օտար երկրների ռազմական կցորդներին ՌԴ զինված ուժերի մարտական պատրաստվածության հերթական անսպասելի ստուգման մասին, հայտնում է РИА Новости-ն:
«Պաշտպանության նախարարի տեղակալ Անտոնով Անատոլի Իվանովիչին՝ տեղեկացնել օտար երկրների ռազմական կցորդներին անցկացվող զորքերի մարտական պատրաստվածության անսպասելի համալիր ստուգման մասին»,- ասել է Շոյգուն խորհրդակցության ժամանակ, որի հեռարձակումն իրականացնում էր «Россия 24» հեռուստաալիքը:
Ստուգման ընթացքը լինելու է Գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովի և պաշտպանության նախարարի տեղակալ Դմիտրի Բուլգակովի անձնական հսկողության ներքո: Միավորված ռազմական հրամանատարություններում կգործի չորս աշխատանքային խումբ: