Դավիթ Իշխանյանն ընտրվել է Արցախի ԱԺ նախագահ
ԱԺ արտահերթ նիստում փակ գաղտնի քվեարկությամբ Դավիթ Իշխանյանը ստացել է 22 կողմ, 9 դեմ ձայն։
Արցախի ԱԺ նախագահի պաշտոնում Դավիթ Իշխանյանի թեկնածությունն առաջադրել էր իշխող Ազատ Հայրենիք-ՔԴՄ խմբակցությունը։
ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական էր տվել հուլիսի 29-ին: