Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Октябрь
2016

Новости за 07.10.2016

«Ժողովուրդ». ՀՀԿ-ն 2017-ի ընտրություններին կներկայանա նոր՝ «ինծիլիգենտ» կերպարով

Tert.am (hy) 

«Ինչպես հայտնի Է՝ իշխող ՀՀԿ-ն պատրաստվում Է նոյեմբերի 26֊-ին համագումար անցկացնել։ Այդ համագումարի արդյունքում ՀՀԿ-ի գործադիր մարմնի կազմը Էապես փոխվելու Է։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը ծրագրել Է ՀՀԿ-ի՝ «քրեական» դիմանկարն ամբողջությամբ փոխել, որպեսզի կուսակցությունը 2017-ի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ներկայանա նոր՝ «ինծիլիգենտ» կերպարով։ Մյուս կողմից քաղաքական դաշտում շատ է խոսվում այն մասին, որ ՍԵրժ Սարգսյանն իր համար հիմնական քվե «ապահովողներին»... Читать дальше...

«Հրապարակ». Հերթական սկանդալն է հասունանում դատական համակարգում

Tert.am (hy) 

«Մեր տեղեկություններով՝ դատական համակարգում հերթական սկանդալն է հասունանում։ Բանն այն է, որ վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում «վերևի» «կոնտրոլի» տակ գտնվող գործերի «ցուցակներ» են միշտ եղել։ Այն գործերը, որոնք հայտնվում են նշված «ցուցակում», դատավորներն առանց ցուցումի չեն լուծում։ Դրանցով փող աշխատելը բացառվում է։ Բաղրամյան 26-ում, սակայն, բացահայտել են, որ նշված «ցուցակի» մեջ մտցվել են մի շարք «լևի» գործեր։ Մեր տեղեկություններով՝ անցած շաբաթ Սերժ Սարգսյանը խիստ զրույց է ունեցել վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հետ... Читать дальше...

«Հրապարակ». Սևանի այլևս նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը չի պատրաստվում լքել ՀՀԿ-ն

Tert.am (hy) 

«Սևանի այլևս նախկին քաղաքապետ ՀՀԿ-ական Ռուդիկ Ղուկասյանը չի պատրաստվում լքել ՀՀԿ-ն։ Նա մերձավորներին ասել է, որ մնալու է ու վեր հանի «արդարությունը», թե ինչպես իր գլխին սարքեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը։ Թեև խիստ վիրավորված է իր նկատմամբ վերաբերմունքից և աջուձախ հայտարարում է ՀՀԿ-ի ընտրազեղծարարությունների մասին, որ Սևանում «դափոնով» լցոնում է արվել, և, որպես ապացույց, վկայակոչում է ընտրողների մասնակցության անհավանական բարձր ցուցանիշը։ Ուդոն 3 հազար ձայն էր ստացել ու պարտվել «Սևան» ազգային պարկի փոխտնօրեն... Читать дальше...



Կառա Դելևինը և Դեյն ԴեՀաանը հայտնվել են «Վալերիանը և հազարավոր մոլորակների քաղաքը» ֆիլմի նոր կադրերում (լուսանկարներ)

Tert.am (hy) 

«Վալերիանը և հազարավոր մոլորակների քաղաքը»  ֆանտաստիկ բլոկբաստերի հեղինակները փորձում են մեծ հետաքրքրություն առաջացնել իրենց նոր նախագծի նկատմամբ: Արկածային պատմության հեղինակները ներկայացրել են նոր պոստերն ու կադրերը, որտեղ պատկերված են գլխավոր դերակատարներ Կառա Դելևինը և Դեյն ԴեՀաանը:

Լյուք Բեսոնի ֆանտաստիկ սագայում 24-ամյա մոդելը խաղացել է գործակալ Վալերիանի գործընկերուհու՝ Լորելինի դերը, ով նրա հետ միասին սկսում է ուսումնասիրել գալակտիկան: Ֆրանսիացի ռեժիսորը նկարահանման հրապարակում մի ամբողջ աստղաբույլ է հավաքել՝ Ռիհաննան... Читать дальше...

Ford-ը փակում է Ավստրալիայում գտնվող իր գործարանները

Tert.am (hy) 

Ամերիկյան Ford ավտոարտադրողը Ավստրալիայում ուրբաթ փակում է իր բոլոր գործարաները, հաղորդում է  ABC հեռուստաալիքը:

Ford Falcon-ի վերջին ավտոմեքենան երկնագույն երանգ ունի և արտադրվել է Բրոդմեդոուզ նահանգում:  XR6 սերիայի ավտոմեքենան չի վաճառվի, քանի որ այն որոշվել է տեղափոխել գործարանային թանգարան: Այն Ավստրալիայում արտադրված վերջին Ford-ն է:

Ընկերության ղեկավարությունը հայտարարել էր Ավստրալիայում գործարանների փակման մտադրության մասին երեք տարի առաջ:

Մինչ օրս Ավստրալիայում ավտոարտադրությամբ զբաղվել են Ford-ը... Читать дальше...

Sotheby's աճուրդում 10,7 մլն ֆունտ սթեռլինգով վաճառված կտավը կեղծ է եղել

Tert.am (hy) 

«Անհայտ անձի դիմանկարը» կտավը, որն, ինչպես համարվում է, պատկանում է հոլանդացի գեղանկարիչ Ֆրանս Հալսի վրձնին և 2011թ-ին Sotheby's աճուրդում վաճառվել էր 10.7 մլն ֆունտ սթեռլինգով, կեղծիք է:  Այդ մասին հաղորդել է BBC հեռուստաընկերությունը՝ հղում անելով աճուրդային տան պաշտոնական կայքին:  

Читать дальше...

Սթելա Մաքսվելը` գուլպաների գովազդում (լուսանկարներ, տեսանյութ)

Tert.am (hy) 

Հուսահատ տանտիրուհի Սթելա Մաքսվելի գուլպաները տնով մեկ թափթփված չեն, քանի որ դրանք նրա գլխավոր աքսեսուարներն են:

Թոփ-մոդելը դրանք հմուտ կերպով ներմուծել է իր զգեստապահարան՝ համատեղելով շորտերի կամ շքեղ կիսաշրջազգեստների հետ:

Իհարկե այդ կերպաները նա ստեղծել է հանրահայտ լուսանկարիչ Էլլեն ֆոն Ունվերթի հետ միասին, գրում է Tatler.ru-ն:

Հայիթիում «Մեթյու» փոթորկի զոհերի թիվը գերազանցում է 280-ը

Tert.am (hy) 

Հայիթիում «Մեթյու» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 283-ի, հաղորդում է Radio Television Caraibes-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր 264 զոհի մասին: Ըստ ընկերության տվյալների՝ ավելի մեծ թվով զոհեր գրանցվել են Շանթալ կոմունայում, մոտ 90 մարդ, 85 մարդ զոհվել է Լեզ-Անգլեում: Գրեթե 35 հազար մարդ մնացել է առանց տանիքի: Որոնողական և փրկարարական աշխատաքնները շարունակվում են:

Հարավային դեպարտամենտը համարվում է կարիբյան պետության ամենատուժած շրջանը: Բացի այդ տարերքը ոչնչացրել է Ժերեմի քաղաքի շինությունների մոտ 80%-ը... Читать дальше...



Արարատի մարզում քաղաքացին ինքնասպանության փորձ է արել թույն խմելու ճանապարհով

Tert.am (hy) 

Հոկտեմբերի 6-ին, ժամը 16.48-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղի Բաղրամյան փողոցի տներից մեկի բնակիչը փորձել է ինքնասպան լինել՝ թույն խմելով. անհրաժեշտ է օգնությունը, տեղեկացնում է ԱԻՆ կայքը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ 1958 թ. ծնված Պ. Խ.-ը խմել է աջուր և սուրճի խառնուրդ:

Փրկարարները Պ. Խ.-ին մոտեցրել են շտապօգնոության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Արարատ քաղաքի ԲԿ. նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Ամերիկացի խոշոր գործարարները հանդես են եկել ընդդեմ Թրամփի  

Tert.am (hy) 

Ամերիկացի հայտնի գործարարների մի խումբ, որոնց թվում եղել են հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ, հանդես են եկել ընդդեմ ԱՄՆ-ի նախագահի Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի: Այդ մասին տեղեկացնում է Associated Press-ը:

Թրամփին դեմ են արտահայտվել «Վիքիպեդիայի» հիմնադիր Ջիմմի Ուեյլսը, ԱՄՆ-ի առևտրի նախկին նախարար Կառլոս Գուտերրեզը և հայտնի շեֆ-խոհարար Խոսե Անդրեսը:

«Կայուն ներդրումների, տնտեսության աճի և ամերիկյան բիզնեսում նոր աշխատատեղերի առաջացման համար կանխատեսելիություն... Читать дальше...

Թուրքիայում ձերբակալել են Ստամբուլում պայթյունի ենթադրյալ մեղավորին

Tert.am (hy) 

Թուրքական ուժայինները ձերբակալել են Ստամբուլում ոստիկանական բաժանմունքի մոտ պայթյունի ենթադրյալ կազմակերպչին, հաղորդում է CNN Turk հեռուստաալիքը: Նշենք, որ պայթյունը տեղի է ունեցել Աթաթուրքի օդանավակայանի մոտակայքում:

Շիրինևլեր թաղամասում պայթյունի պատճառ է հանդիսացել ականապատված մոտոցիկլը: Ըստ վերջին տվյալների՝ ահաբեկչության հետևանքով տուժել է 10 մարդ:

Ինչպես հաղորդվում է հեռուստաալիքի պաշտոնական կայքում, Քրդական աշխատանքային կուսակցության գրոհայինին ձերբակալել են Աքսարայ քաղաքում:

Այս լուսանկարիչը  ցուցադրել է տարբեր երկրների մարդկանց ննջարանները (լուսանկարներ)

Tert.am (hy) 

2010թ-ին հարավաֆիկացի լուսանկարիչ Ջոն Թեքվրեյը արտասովոր շուրջերկրյա ճանապարհորդության է մեկնել, որպեսզի իր նոր «My Room Project» ծրագրի համար լուսանկարներ անի:

Նա տեսախցիկներ է տեղադրել տեղի բնակիչների ննջարաններում, որպեսզի պատկերեն նրանց կենսակերպն ու մշակութային առանձնահատկությունները:

Նախագիծը հաշվվում է հազարավոր լուսանկարներ, որոնք արվել են ավելի քան 55 երկրներում:

AdMe.ru-ն առանձնացրել է վառ ու հիշվող լուսանկարները:

Լաս-Պաս, Բոլիվիա

Դալի, Չինաստան

Կատմանդու... Читать дальше...

Նիգերում փախստականների ճամբարի վրա հարձակման հետևանքով ավելի քան 20 զինվորական է զոհվել

Tert.am (hy) 

Նիգերում փախստականների ճամբարը հսկող ավելի քան 20 զինվորական է զոհվել գրոհայինների հարձակման հետևանքով՝ հաղորդել է երկրի վարչապետ Բրիգի Ռաֆինին:

«Մենք տեղեկատվություն ենք ստացել Տասսալիտում գտնվող ճամբարի վրա հարձակման մասին: Ներկա դրությամբ հայտնի է 22 զոհի մասին»,- Reuters գործակալությունը մեջ է բերում վարչապետի խոսքերը:

Կառավարության ղեկավարը հավելել է, որ զոհերի թիվը դեռ կարող է աճել:

Նիգերի կենտրոնական հատվածում գտնվող ճամբարում ապրում են Մալիից ժամանած փախստականները... Читать дальше...

Ռյազանի մարզիչ. Մրցակիցը հաղթելու մեծ ցանկություն ուներ. բարդ էր

Tert.am (hy) 

Բասկետբոլի Ռուսաստանի Սուպերլիգա-1-ի մեկնարկային տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ 89:93 (օվերթայմում) հաշվով պարտվեց «Ռյազանին»:

Հանդիպումից հետո ռուսական թիմի գլխավոր մարզիչ Դենիս Տիմակովը կարծիքն է հայտնել հանդիպման մասին.

«Առաջնության մեկնարկում միշտ բարդ է հատկապես նոր և այսպիսի ուժեղ մրցակցի հետ խաղում: Մրցակիցը հաղթելու մեծ ցանկություն ուներ, սակայն ի ուրախություն մեզ, կարողացանք հաղթել: Բարդ էր:

Երկրպագուները տեսնելու շատ բան ունեին, դիտարժան խաղ էր»:

- Շա՞տ էին պահերը... Читать дальше...

Բրեդ Փիթը ամուսնալուծության գործընթացը սկսելուց հետո առաջին անգամ հանդիպել է երեխաներին

Tert.am (hy) 

Բրեդ Փիթի ձգտումը մասնակցություն ունենալ երեխաների՝ Զահարայի, Մեդոքսի, Փաքսի, Շայլոյի, Նոքսի և Վիվիենի կյանքում, դանդաղորեն, սակայն ստիպում է Անջելինա Ջոլիին զիջումների գնալ: Արևմտյան պարբերականները հաղորդում են, որ 52-ամյա դերասանը վերջապես հանդիպել է դուստրերին ու որդիներին դրամատիկ բաժանումից հետո:

«Վերջերս Բրեդը հիանալի ժամանակ է անցկացրել երեխաների հետ»,- լրագրողների հետ տեղեկությամբ կիսվել է ներքին աղբյուրը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին ամուսնուց ապահարզանի դիմում ներկայացնելուց... Читать дальше...

Օլլանդը հույս ունի, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում կհաղթի Քլինթոնը

Tert.am (hy) 

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, թե հույս ունի, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում կհաղթնի Հիլարի Քլինթոնը:

Փարիզում ելույթի ժամանակ Օլանդը հայտարարել է, որ Եվրոպան պետք է ընդլայնի իր պաշտպանական հնարավորությունները անկախ նրանից, թե ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում ով կհաղթի:

«Մենք հույս ունենք, որ դա կլինի Քլինթոնը, այլ ոչ թե Թրամփը… այստեղ ընտրություն էլ չկա»,-Օլանդի խոսքերը մեջ է բերում Reuters-ը:

ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները կայանալու են նոյեմբերի 8-ին:

Читать дальше...

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տոնում է իր 64 ամյակը

Tert.am (hy) 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 7-ին տոնում է իր 64 ամյակը: Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրությունում՝ նա մտադիր է իր ծննդյան օրը նշել ընտանիքի և ընկերների հետ միասին:

Պուտինի ներկայիս ծննդյան տարեդարձը 18-րդն է, ինչ նա երկրում բարձր պաշտոն է զբաղեցնում: 64-ամյա Պուտինի ներկայիս նախագահական պաշտոնավարումը կլրանա 2018թ-ին, երբ նոր նախագահական ընտրություններ կանցկացվեն: Ըստ օրենքի՝ նա իրավունք ունի վեցերորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում:

Հենց Պուտինը դեռ չի պատասխանել այն հարցին... Читать дальше...

Իտալիա - Իսպանիա՝ ոչ-ոքի, Խորվաթիան ջախջախեց Կոսովոյին. այլ արդյունքներ (տեսանյութ)

Tert.am (hy) 

ԱԱ2018-ի ընտրական փուլի շրջանակում կայացան 9 հանդիպումներ: Հանդիպումներ անցկացրին G, D, I խմբերի զույգերը:

Խաղային օրվա կարևոր հանդիպումը Իտալիա - Իսպանիա մրցավեճն էր. գրանցվեց ոչ-ոքի՝ 1:1: 55-րդ րոպեին Վիտոլոն բացել է հաշիվը, իսկ խաղի ավարտից 8 րոպե առաջ Դանիելե դե Ռոսին 11 մետրանոցից դիպուկ հարվածով հավասարեցրել է հաշիվը:

Խորվաթիայի հավաքականը 6 անպատասխան գնդակ է ուղարկել Կոսովոյի դարպասը. այդ խաղն օրվա ամենագոլառատն էր:

Ավստրիա - Ուելս՝ 2:2

գոլերը՝ Արնաուտովիչ (28... Читать дальше...

Ծառերը կարող են ընկերանալ և հոգ տանել միմյանց մասին. հետազոտություն

Tert.am (hy) 

Ծառերը մարդկության համար օգտակար նյութերի և թթվածնի սկզբնական աղբյուր են: Ծառերը մեծ թթվածին ու փայտ են տալիս, մեզ համար զով ու ստվեր են ապահովում և վերջապես պատուհանից բացվող գեղեցիկ տեսարան են ապահովում ու գեղեցկացնում շրջապատը:

Սակայն ծառերը հոգ են տանում ոչ միայն մարդկանց, այլև իրենք իրենց մասին: Ինչպես գրում է Boredpanda.com-ը` նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծառերը, ինչպես և մարդիկ, զգացմունքեր ունեն:

Գերմանացի անտառապահ, հեղինակ Պետեր Վոհլեբենի և Բրիտանական Կոլումբիայի... Читать дальше...

Հնդկաստանի հատուկ ծառայությունները զգուշացրել են երկրի օդանավակայաններում հնարավոր ահաբեկչությունների մասին

Tert.am (hy) 

Հնդկաստանի հատուկ ծառայությունները զգուշացրել են ավելի քան 20 օդանավակայաններում, այդ թվում մայրաքաղաք Նյու-Դելիում, հնարավոր ահաբեկչությունների մասին, հաղորդում է  NDTV հեռուստաալիքը:

Հաղորդվում է, որ խոսքը գնում է Ջամմու և Քաշմիր, Փենջաբ, Ռաջաստան և Գուջարատ նահանգների 22 օդանավակայանների մասին: Այդ շրջաններից յուրաքանչյուրը սահմանակից է Պակիստանին, որի հետ հարաբերությունները հերթական լարվածության փուլում են:

Զգուշացում ստացած օբյեկտներում ուժեղացվելու է բեռների ստուգումը, կայանատեղերի... Читать дальше...

Спорт в России и мире
Москва

ЦСКА обыграл «Зенит» в Санкт-Петербурге впервые за 13 лет


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Елена Рыбакина

Казахстан узнал еще одну печальную новость после сюрприза Рыбакиной


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Чем грозит парковка на газоне





Путин в России и мире
Москва

Снайперов из охраны Путина заметили с зарубежными винтовками


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Святая миссия русского солдата


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Юрий Лоза

"Они убрали Листьева". Лоза назвал виновников убийства Владислава Листьева



Москва

«Как минимум»: синоптик Леус рассказал, когда на Земле завершатся магнитные бури

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net