Օլլանդը հույս ունի, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում կհաղթի Քլինթոնը
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, թե հույս ունի, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում կհաղթնի Հիլարի Քլինթոնը:
Փարիզում ելույթի ժամանակ Օլանդը հայտարարել է, որ Եվրոպան պետք է ընդլայնի իր պաշտպանական հնարավորությունները անկախ նրանից, թե ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում ով կհաղթի:
«Մենք հույս ունենք, որ դա կլինի Քլինթոնը, այլ ոչ թե Թրամփը… այստեղ ընտրություն էլ չկա»,-Օլանդի խոսքերը մեջ է բերում Reuters-ը:
ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները կայանալու են նոյեմբերի 8-ին: