Կառա Դելևինը և Դեյն ԴեՀաանը հայտնվել են «Վալերիանը և հազարավոր մոլորակների քաղաքը» ֆիլմի նոր կադրերում (լուսանկարներ)
«Վալերիանը և հազարավոր մոլորակների քաղաքը» ֆանտաստիկ բլոկբաստերի հեղինակները փորձում են մեծ հետաքրքրություն առաջացնել իրենց նոր նախագծի նկատմամբ: Արկածային պատմության հեղինակները ներկայացրել են նոր պոստերն ու կադրերը, որտեղ պատկերված են գլխավոր դերակատարներ Կառա Դելևինը և Դեյն ԴեՀաանը:
Լյուք Բեսոնի ֆանտաստիկ սագայում 24-ամյա մոդելը խաղացել է գործակալ Վալերիանի գործընկերուհու՝ Լորելինի դերը, ով նրա հետ միասին սկսում է ուսումնասիրել գալակտիկան: Ֆրանսիացի ռեժիսորը նկարահանման հրապարակում մի ամբողջ աստղաբույլ է հավաքել՝ Ռիհաննան, Քլայվ Օուենը, Իտան Հոուքը, Ռուտքեր Հաուերը համաձայնել են մասնակցել նկարահանմանը: