Հայիթիում «Մեթյու» փոթորկի զոհերի թիվը գերազանցում է 280-ը
Հայիթիում «Մեթյու» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 283-ի, հաղորդում է Radio Television Caraibes-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր 264 զոհի մասին: Ըստ ընկերության տվյալների՝ ավելի մեծ թվով զոհեր գրանցվել են Շանթալ կոմունայում, մոտ 90 մարդ, 85 մարդ զոհվել է Լեզ-Անգլեում: Գրեթե 35 հազար մարդ մնացել է առանց տանիքի: Որոնողական և փրկարարական աշխատաքնները շարունակվում են:
Հարավային դեպարտամենտը համարվում է կարիբյան պետության ամենատուժած շրջանը: Բացի այդ տարերքը ոչնչացրել է Ժերեմի քաղաքի շինությունների մոտ 80%-ը: Տեղի իշխանությունները հաղորդել են, որ քաղաքն անմողջությամբ ավերվել է:
«Մեթյու» փոթորիկը Ատլանտիկայում ամենահզորն է 2007թ-ից հետո: