Թուրքիայում ձերբակալել են Ստամբուլում պայթյունի ենթադրյալ մեղավորին
Թուրքական ուժայինները ձերբակալել են Ստամբուլում ոստիկանական բաժանմունքի մոտ պայթյունի ենթադրյալ կազմակերպչին, հաղորդում է CNN Turk հեռուստաալիքը: Նշենք, որ պայթյունը տեղի է ունեցել Աթաթուրքի օդանավակայանի մոտակայքում:
Շիրինևլեր թաղամասում պայթյունի պատճառ է հանդիսացել ականապատված մոտոցիկլը: Ըստ վերջին տվյալների՝ ահաբեկչության հետևանքով տուժել է 10 մարդ:
Ինչպես հաղորդվում է հեռուստաալիքի պաշտոնական կայքում, Քրդական աշխատանքային կուսակցության գրոհայինին ձերբակալել են Աքսարայ քաղաքում: