Բարություն եւ ծիծաղ տարածող Գոռը, որ երգում է զուլալ ձայնով
Մուտքից մինչեւ լսարան քայլում ենք Գոռի ձեռնափայտին հետեւելով։ 17-ամյա Գոռ Համբարձումյանը Առնո Բաբաջանյանի անվան քոլեջի 3-րդ կուրսի ուսանող է, սովորում է էստրադային վոկալ բաժնում։ Գոռը տեսողությունը կորցրել է ծնվելուց օրեր անց՝ բժշկական սխալի պատճառով, բայց միայնակ տեղաշարժվում, փորձում է ապրել այնպես, որ չտեսնելը հնարավորին քիչ խանգարի իրեն ու մյուսներին։
«Այսօր շատ գեղեցիկ եք», «աչքերիս առաջ սեւացավ», «տեսնում եմ, պարզապես կույր եմ ձեւանում, որ ավելի հեշտ հաջողության հասնեմ»՝ կատակում... Читать дальше...