Փաշինյանը «երախտամոռություն» է որակել Արցախը միայնակ թողնելու մեղադրանքները
«Իմ լիազորությունների շրջանակը, Սահմանադրությունն ինձ տալիս է պատասխանատվություն ՀՀ ապագայի վերաբերյալ եւ ես կենտրոնացած եմ այդ թեմայի վրա:
Ինչ վերաբերում է, թե մենք Ղարաբաղը միայնակ թողեցինք, նման արձագանքները գնահատում եմ մեկ բառով՝ երախտամոռություն»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ իրենց կառավարության ռազմավարական անելիքն է ՀՀ պետականության եւ ինքնիշխանության ամրապնդումը: