Շղարշի վերածված շերտերը. ՄԻԱՎ-ով ապրող կանանց «Կարմիր, սեւ, սպիտակ» պատմությունը
Վավերագրող լուսանկարիչ Նազիկ Արմենակյանը «Կարմիր, սեւ, սպիտակ» է անվանել լուսանկարների շարքը, որն անդրադառնում է ՄԻԱՎ-ով ապրող տարբեր տարիքի հայ կանանց։ Հիմնականում վարակն ամուսիններից ձեռք բերած այս կանայք բախվում են ոչ միայն իրենց կյանքին սպառնացող վտանգին, այլեւ՝ հասարակության խարանին, ամոթի՝ երբեմն անհաղթահարելի թվացող պատին։
Իր մի քանի տարվա աշխատանքը Նազիկ Արմենակյանը ներկայացրել է անհատական ցուցահանդեսում։ Լուսանկարները, որը հեղինակը բնորոշում է «արվեստային վավերագրական», ուղեկցվում... Читать дальше...