Հայկական կողմը Սոթքում վիրավորներ ունի
«Այնուհետեւ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:
Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորում է ստացել նաեւ բուժակը»,- ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում։