Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Май
2018

Новости за 30.05.2018

Դոնալդ Թրամփը նամակ է հղել Իլհամ Ալիևին

Azatutyun.am 

Հարավային գազային միջանցքը գործարկելու և «Կասպյան նավթն ու գազը» միջազգային ցուցահանդեսի բացման կապակցությամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Ըստ APA գործակալության՝ նամակում նշված է, որ Ադրբեջանի նավթի խոշոր հանքավայրերը նպաստում են միջազգային էներգետիկ շուկայի կայունությանը, իսկ գազի արդյունահանումը՝ Թուրքիայի և Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը: Նամակում նաև նշված է Ադրբեջանի տնտեսական և իրավական բարեփոխումներին աջակցելու և հետագա համագործակցության մասին... Читать дальше...

«Հայ-վրացական հարաբերություններում չլուծվող խնդիրներ չկան». Փաշինյան

Azatutyun.am 

Հայ-վրացական հարաբերություններում չլուծվող խնդիրներ չկան, որովհետև գործոնը խնդիրների լուծման՝ տրամադրվածությունն է և ցանկությունը, այսօր Թբիլիսիում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ առանձնազրույցից, ապա ընդլայնված կազմով բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսում։ «Մեր պատվիրակությունը եկել է Թբիլիսի հավաստելու մեր պատրաստակամությունը եղբայրության և բարեկամության մթնոլորտում քննարկել բոլոր հարցերը։ Մենք համոզված ենք, որ այս մթնոլորտը և տրամադրվածությունը... Читать дальше...



Վարչապետը ԱԳ, ՊՆ, մշակույթի փոխնախարարներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ է նշանակել

Azatutyun.am 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ են նշանակվել: Այսպես․ Գաբրիել Բալայանը և Մակար Ղամբարյանը նշանակվել են պաշտպանության նախարարի տեղակալներ, Ռուբեն Ռուբինյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ, Նազենի Ղարիբյանը նշանակվել է մշակույթի նախարարի տեղակալ։ Ալբերտ Աբգարյանը, Տիգրան Ուլիխանյանը և Հայկ Սարգսյանը նշանակվել են պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալներ։ Վարչապետի հրամանով Իշխան Կարապետյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության... Читать дальше...

Վարչապետը ԱԳ և ՊՆ փոխնախարարներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ է նշանակել

Azatutyun.am 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ են նշանակվել: Այսպես․ Գաբրիել Բալայանը և Մակար Ղամբարյանը նշանակվել են պաշտպանության նախարարի տեղակալներ։ Ռուբեն Ռուբինյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ: Ալբերտ Աբգարյանը, Տիգրան Ուլիխանյանը, Հայկ Սարգսյանը նշանակվել են պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալներ։ Վարչապետի հրամանով Իշխան Կարապետյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն... Читать дальше...

Ղրղըզստանի նախկին վարչապետին կոռուպցիոն մեղադրանք է առաջադրվել

Azatutyun.am 

Ղրղըզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեն մայիսի 29-ին նախկին վարչապետ Սափար Իսակովին վեց ժամ հարցաքննելուց հետո նրան կոռուպցիոն մեղադրանք է առաջադրել և արգելել է հեռանալ երկրից: Իսակովը մեղադրանքը չի ընդունել՝ պնդելով, որ իր դեմ հարուցված գործը «բացարձակապես անօրինական է»: Կոռուպցիոն գործը վերաբերում է 2013 թվականին, երբ երկրի նախագահի աշխատակազմի  ղեկավարի տեղակալի պաշտոնում Իսակովը համակարգում էր Բիշքեկի էլեկտրակայանը արդիականացնելու աշխատանքները: Ըստ հետաքննության, չարաշահելով պաշտոնեական դիրքը՝ նա օգնել է... Читать дальше...

Նորակերտի համայնքապետարանում չարաշահումների փաստով քրգործ է հարուցվել․ դատախազություն

Azatutyun.am 

Նորակերտի համայնքապետարանում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ Արմավիրի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել: Այս մասին հաղորդում է Հայաստանի դատախազության հանրային կապերի բաժինը: «Դեռևս մայիսի 16-ին ՀՀ գլխավոր դատախազությունը ստուգման նպատակով Արմավիրի մարզի դատախազություն էր ուղարկել Hetq.am լրատվական կայքում դրա նախօրեին հրապարակված «Բուժկետի, համայնքապետարանի շենքերը, մանկապարտեզի հարակից այգին օտարվել են Նորակերտի համայնքապետի ընտանիքի անդամներին» վերտառությամբ հոդվածը... Читать дальше...

«Այստեղ ենք կոնկրետ հեռանկարներ բացելու և կոնկրետ խնդիրներ լուծելու համար». Նիկոլ Փաշինյան

Azatutyun.am 

Հայ-վրացական հարաբերությունները շատ խորն են և դրանք ունեն քաղաքական, պատմական, մարդկային, մշակութային կոնտեքստ, և այս հարաբերությունները պետք է հետագայում ավելի զարգանան և ավելի խորանան, այսօր Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք պայմանավորվեցինք այդ ուղղությամբ շատ ինտենսիվ և գործնական քայլեր անել։ Ընդհանուր առմամբ կարծում եմ, որ այն մթնոլորտը, որ կա հայ-վրացական հարաբերություններում միշտ եղել է պոզիտիվ։ Ես հույս ունեմ... Читать дальше...



Մայիսի 30-ի մամուլ 

Azatutyun.am 

Մամուլը քննարկում է թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի տնտեսության մեջ գործող «նոր խաղի կանոնները»: Թերթերն արձագանքում են նաև ԱԺ ՀՀԿ խմբակցությունից պատգամավորների արտահոսքին, անդրադառնում ներքաղաքական այլ հարցերի:

Ուկրաինայի պաշտոնյաների կարծիքով՝ լրագրող Բաբչենկոյի սպանության հետևում կանգնած է Կրեմլը

Azatutyun.am 

Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոսմանը հայտարարել է, որ ռուսաստանցի լրագրող Արկադի Բաբչենկոյի սպանության համար պատասխանատու է Ռուսաստանը: Նրա խոսքով՝ Մոսկվան չներեց լրագրողի ազնվությունն ու սկզբունքայնությունը: «Ուկրաինայի իսկական ընկերը, ով աշխարհին պատմում էր ճշմարտությունը ռուսական ագրեսիայի մասին», - Ֆեյսբուքում գրել է Գրոսմանը: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինի կարծիքով՝ Բաբչենկոյի սպանության հետևում հնարավոր է կանգնած է Կրեմլը: Նա հիշեցրել է, որ լրագրողը ստիպված հեռացել էր Ռուսաստանից սպառնալիքների պատճառով... Читать дальше...

Սեֆիլյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց

Azatutyun.am 

«Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց։ Ամբաստանյալները չէին բերվել դատարան։ Դատարանը հայտարարեց, որ ստացել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Մարտիրոսյանի գրությունը, ով հայտնել է, որ այս գործով ամբաստանյալների ուղեկցումը հնարավոր չի եղել իրականացնել։ Դահլիճում աղմուկ բարձրացավ, նիստին ներկաները պահանջում էին բացատրություն։ Դատարանը հայտարարեց, որ այս գրությունը ստացել են նիստի մեկնարկից 15 րոպե առաջ, և իրենց համար էլ էր սա... Читать дальше...

Լապշինը այցելում է Հարավային Ամերիկայի երկրներ՝ պատմելու ադրբեջանական բանտերի մասին

Azatutyun.am 

Արցախ այցելելու պատճառով Ադրբեջանում 7 ամիս բանտերում անցկացրած անկախ բլոգեր Ալեքսանդր Լապշինը այցելում է Հարավային Ամերիկայի մի շարք երկրներ: Այցի նպատակն է պատմել, թե ինչ անմարդկային պայմաններում են պահել նրան ադրբեջանական բանտերում: Երեքշաբթի օրը Լապշինը Բուենոս Այրեսում այցելել է Արգենտինայի Հայ եկեղեցի ու լուսանկարվել Արցախի ազատության համար զոհվածների հիշատակին ձոնված հուշարձանի առջև: Հիշեցնենք, 2016 թվականի դեկտեմբերին Ալեքսանդր Լապշինին Բելառուսում ձերբակալել էին և 2017-ի փետրվարին... Читать дальше...

Կառավարությունը քննարկում է գազի և էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու հնարավորությունը

Azatutyun.am 

Էներգետիկայի նախարարությունը քննարկում է գազի և էլեկտրաէներգիայի սակագինը իջեցնելու հնարավորությունը։ Այդ մասին հայտարարեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ նշելով, սակայն, որ դեռ պարզ չէ՝ սակագինը կնվազի՞, թե՞ կմնա նույնը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Սողոմոնյանն ասաց, որ ինտենսիվ քննարկում են հարցը։ «Ազատության» հարցին, թե սակագինը իջեցնելու հարցն առաջ եկավ իշխանափոխությունի՞ց հետո, Սողոմոնյանը պատասխանեց... Читать дальше...

Կառավարությունը դադարեցնում է ԲԷՑ-ի վերաբերյալ «Տաշիր կապիտալ»-ի հետ պայմանագիրը

Azatutyun.am 

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» (ԲԷՑ) ընկերությունը «Տաշիր գրուպ»-ին հավատարմագրային կառավարման հանձնելու պայմանագիրը դադարեցվել է: Նախորդ կառավարությունը պայմանագիրը «Տաշիր»-ի հետ կնքել էր 2017 թվականի սեպտեմբերի 1-ին՝ 25 տարով։ Այն պետք է ուժի մեջ մտներ այս տարի, սակայն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է պայմանագիրը դադարեցնել՝ ԲԷՑ-ը մնալու է պետական հիմնարկություն։ Ըստ էներգետիկայի նախարար Արթուր Գրիգորյանի, պայմանագրում կետեր կային, որոնք ձեռնտու չէին պետությանը:   Մանրամասները՝ քիչ... Читать дальше...

Իսրայելի վարչապետը հաջորդ շաբաթ կայցելի Եվրոպա

Azatutyun.am 

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն եվրոպական ուժերի աջակցությունն է ակնկալում, որով կստիպի Իրանին բացառել Սիրիայում ռազմական ներկայությունը: «Սա միայն մեր կարծիքը չէ, ես վստահաբար կարող եմ ասել, որ այն արտացոլում է Մերձավոր Արևելքի և դրանից էլ այն կողմ երկրների տեսակետը», - հայտարարել է Նեթանյահուն: Իսրայելի վարչապետը նաև ասել է, որ ճնշում կգործադրի Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների վրա՝ հաջորդ շաբաթ Եվրոպա կատարելիք այցի շրջանակում: Էմանյուել Մակրոնի և Անգելա Մերկելի հետ Բենյամին Նեթանյահուի... Читать дальше...

Թրամփը հաստատում է՝ Նյու Յորք են ժամանում Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյաներ

Azatutyun.am 

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյաները Նյու Յորք են ժամանելու՝ բանակցելու համար: Երեկ Թվիթերում Թրամփը գրել է, որ Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների համար Միացյալ Նահանգները հավաքել է «մեծ թիմ», և գագաթնաժողովի վերաբերյալ հանդիպումները շարունակվում են: Նա ավելացրել է, որ Հյուսիսային Կորեայի փոխնախագահ Կիմ Յոնգ Չոլը «այժմ դեպի Նյու Յորք ճանապարհին է»: Քիմ Յանգ Չոլը կդառնա Հյուսիսային Կորեայի ամենաբարձրաստիճան պաշտոնյան, ով 2000 թվականից ի վեր այցելում է ԱՄՆ... Читать дальше...

Ադրբեջանում տրվել է «Հարավային գազային միջանցք» նախագծի մեկնարկը

Azatutyun.am 

Ադրբեջանը բացել է «Հարավային գազային միջանցք» (SGC) նախագիծը, որի նպատակն է Կասպից ծովից Եվրոպա տեղափոխել բնական գազը՝ շրջանցելով Ռուսաստանը: «Այս նախագծով մենք Եվրոպայի էներգետիկ նոր քարտեզն ենք ստեղծում», - ասել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը նախագծի մեկնարկի հանդիսավոր արարողության ժամանակ: «Հարավային գազային միջանցքի» նպատակն է գազի տեղափոխումը Կասպից ծովից մինչև Եվրոպա 3.5 հազար կիլոմետր հեռավորության վրա: Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ Եվրոպա կմատակարարվի շուրջ 10 միլիարդ խորանարդ մետր բնական գազ... Читать дальше...


Музыкальные новости
Бато Багдаев

Театрально-кукольные вести из Бурятского театра "Ульгэр": Россия, Культура, Театр, Дети - Серебряные звездочки засветились в буддийском дацане в Иволге





Персональные новости
Владимир Путин

Путин разорвал договор с олигархами, заключённый в конце 90-х, считает Хазин





ԵՄ․ Սիրիայի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումը միջազգային իրավունքի խախտում է

Azatutyun.am 

Եվրամիությունը հայտարարել է, որ Սիրիայի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումը «խախտում է միջազգային իրավունքը և տարածքային ամբողջականության սկզբունքը՝ սահմանված ՄԱԿ-ի Կանոնադրությամբ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերով»: Հիշեցնենք, երեկ Դամասկոսը ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը: Վրաստանը հայտարարեց Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու գործընթաց սկսելու մասին: Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն Թվիթերում գրել է, թե Սիրիայի... Читать дальше...

Հայաստանի վարչապետը այցելում է Վրաստան

Azatutyun.am 

Սա վարչապետի պաշտոնում Փաշինյանի երկրորդ արտերկրյա այցն է` Եվրասիական միության երկրների առաջնորդների հետ Ռուսաստանում տեղի ունեցած հավաքից հետո:

Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Վրաստան

Azatutyun.am 

Այսօր առավոտյան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Վրաստան: Սա Փաշինյանի երկրորդ արտերկրյա այցն է`  Եվրասիական միության երկրների առաջնորդների հետ Ռուսաստանում տեղի ունեցած հավաքից հետո: Վարչապետին ուղեկցում են Կառավարության մի շարք անդամներ` այդ թվում պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ Դավիթ Տոնոյանը և Զոհրաբ Մնացականյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում պաշտոնական հանդիպումներից առաջ նախ Հերոսների հրապարակում ծաղկեպսակ կդնի Անմար կրակի մոտ... Читать дальше...

ԵՊՀ ուսանողները դադարեցնում են բողոքի ակցիաները

Azatutyun.am 

Երևանի պետական համալսարանի ուսանողները դադարեցնում են բողոքի ակցիաները, որոնք մտադիր էին այսօր շարունակել: Այս մասին առավոտյան Ֆեյսբուքում գրել է ակցիայի կազմակերպիչներից Դավիթ Պետրոսյանը: «ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին մաղթում ենք առողջություն և ի աջակցություն դադարեցնում ենք բողոքի ակցիաները: Գիտխորհրդի դահլիճը շարունակում է մնալ ազատագրված ուսանողական տարածք: Տարածքը բաց է քննություններ պարապելու համար: Պատրաստ և ուրախ կլինենք հանդիպել նաև մեր դասախոսներին», - գրել է Պետրոսյանը: Հիշեցնենք... Читать дальше...

Առնվազն մինչև կիրակի սպասվում են անձրևներ և ամպրոպներ

Azatutyun.am 

Այսօր ժամանակ առ ժամանակ, վաղը, հունիսի 1-3-ը Հայաստանի շրջանների զգալի մասում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում, կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է նաև, որ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Спорт в России и мире
Москва

Более двух тысяч спортсменов поучаствовало в параде на ВДНХ в Москве


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Ролан Гаррос

Фалей уступила в квалификации открытого чемпионата Франции по теннису


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Синоптик предупредил об аномальной жаре в начале лета в Москве





Путин в России и мире
Москва

Силуанов предупредил о зеркальном ответе на незаконное использование активов РФ


Лукашенко в Беларуси и мире
Минск

Путин пригласил Лукашенко в Россию




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

"Он такое любит". В Киеве рассказали, как генералы обманывают Зеленского


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Бато Багдаев

Спектакль "Курочка ряба" театра кукол Бурятии "Ульгэр": Россия, Культура, Театр, Дети



Москва

"Зенит" стал чемпионом России сезона-2023/24

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net