Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Azatutyun.am
Май
2018

Новости за 01.05.2018

Փաշինյանը ցուցարարներին կոչ արեց վաղն առավոտից վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները

Azatutyun.am 

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում անցկացվող բազմամարդ հանրահավաքում կոչ արեց վաղն առավոտից վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները: «Հանրապետական խմբակցության գործողությանը մեր հակագործողությունը լինելու է շատ արագ, վաղը հայտարարվում է տոտալ գործադուլ և դասադուլ: Առավոտյան 8:15-ից շրջափակում ենք բոլոր փողոցները, հաղորդակցության ուղիները, մետրոն, օդանավակայանը: Մեր... Читать дальше...



Խնդրում եմ, մտածեք էս երկրի մասին քվեարկության կոճակը սեղմելիս․ Արամ Սարգսյան

Azatutyun.am 

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի ելույթը Ազգային ժողովում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի թեկնածության քննարկմանը:

Ֆելիքս Ցոլակյանը քվեարկել է իր «խղճի թելադրանքով»

Azatutyun.am 

Հանրապետական պատգամավոր, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, Շիրակի նախկին մարզպետ և ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է, թե ինչու է քվեարկել վարչապետի պաշտոնում առաջադրված ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի օգտին: «Հարգելի հայրենակիցներ, ես քվեարկել եմ ժողովրդի թեկնածուի օգտին՝ իմ խղճի թելադրանքով», - հայտարարել է Ցոլակյանը: Ազգային ժողովի հատուկ նիստում այսօր երեկոյան կայացած քվեարկության արդյունքում Նիկոլ Փաշինյանը չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45... Читать дальше...

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Ավալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Azatutyun.am 

Ազգային ժողովի պատգամավոր Գրիգոր Ավալյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել, հայտարարում է խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը:   ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը... Читать дальше...

Pashinian Not Elected Armenian PM

Azatutyun.am 

The Armenian parliament failed to elect opposition leader Nikol Pashinian prime minister on Tuesday despite his warnings about continued unrest in the country.



45 կողմ, 56 դեմ․ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը մերժվեց

Azatutyun.am 

Վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր: Ձեռնպահ՝ չկար:

Փաշինյանը կոչ արեց Հանրապետական պատգամավորներին «քվեարկել ժողովրդի օգտին»

Azatutyun.am 

«Իմ քայլը» շարժման առաջնորդ, «Ելք» խմբակցությունից վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը իր եզրափակիչ ելույթում կոչ արեց Ազգային ժողովի մեծամասնությունը կազմող Հանրապետական խմբակցության պատգամավորներին «քվեարկել ժողովրդի օգտին»: «Ինձ այս ամբիոնից շատ մեղադրեցին, որ ես սպառնում եմ ոչնչացնել Հանրապետական կուսակցությանը: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ որևէ այդպիսի մտադրություն չունեմ, որովհետև ՀՀԿ կուսակցությունը, խմբակցությունը այսօրվա քննարկումներով ինքն իրեն ոչնչացրեց և անշրջելիորեն», - իր ելույթի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը... Читать дальше...

Հանրապետականը դեմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը

Azatutyun.am 

Ազգային ժողովի մեծամասնություն կազմող Հանրապետական խմբակցությունը դեմ է քվեարկելու վարչապետի պաշտոնում առաջարդված «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: «Մեր որոշումը միասնական է, կլսեք խմբակցության ելույթի ժամանակ», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հրաժարվելով այլ մանրամասներ փոխանցել: Ավելի ուշ խորհրդարանի ամբիոնից ներկայացնելով ՀՀԿ-Ի միասնական դիրքորոշումը՝ ասաց․ - «Երեկ ՀՀԿ խմբակցությունը հանդիպում ունեցավ Նիկոլ Փաշինյանի հետ... Читать дальше...

Զոհրաբյան․ Չեմ ուզում, որ իմ և ձեր երեխաները ապրեն ձեր ապականած իմ հայրենիքում

Azatutyun.am 

Վարչապետի պաշտոնում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի թեկնածության քննարկմանը «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց․ - «Մենք միացել ենք համաժողովրդական շարժմանը, որպեսզի մեր երկրում այլևս մեկ գիշերվա մեջ ՀՀՇ-ից չդառնան Երկրապահ, հետո Հանրապետական, հետո էսեռ, հետո բոլշևիկ, հետո մենշևիկ ու հիմա էլ երևի թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ: Ցանկացած կոմպրոմիս այս արատավոր համակարգը ստվերային այս կամ այն ձևով, այս կամ այն դեմքով, այս կամ այն խմբավորմամբ ու թայֆայով... Читать дальше...

Էդուարդ Շարմազանովին Նիկոլ Փաշինյանը «չի համոզել»

Azatutyun.am 

ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանում ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության քննարկման ժամանակ ասաց․ - «Ընդամենը մի քանի ամիս առաջ Դուք և «Ելք» խմբակցությունը պահանջում էիք դուրս Եվրասիական միությունից, հիմա ասում եք՝ իրողություն է փոխվել: Կներեք, երբ մենք էինք խոսում փոփոխությունների մասին, դուք մեզ մեղադրում էիք շատախոսության մեջ: Կարծում եմ, առնվազն արդար չէ»: Շարմազանովը կարծում է, որ Փաշինյանը արցախյան հարցում որևէ դիրքորոշում չներկայացրեց․ - «Ո՞րն է Ձեր փոխզիջման գինը... Читать дальше...

Թուրքիայի ոստիկանությունը մայիսմեկյան տոնի կապակցությամբ շրջափակել է Ստամբուլի կենտրոնական հրապարակը

Azatutyun.am 

Մայիսմեկյան տոնի կապակցությամբ թուրքական ոստիկանությունը շրջափակել է Ստամբուլի Թաքսիմի կենտրոնական հրապարակ տանող հիմնական ճանապարհները՝ թե՛ հետիոտների, թե՛ մեքենաների համար: Մայիսմեկյան տոնը Թուրքիայում բռնություններով է ուղեկցվում 1977 թվականից ի վեր: Ավելի քան քառասուն տարի առաջ այս օրը Թաքասիմում արհմիությունների կազմակերպած բազմահազարանոց ցույցը գնդակոծվեց անհայտ անձանց կողմից` ինչն ավելի քան 30 մարդու մահվան պատճառ դարձավ: Մինչև 2010 թվականն այդ հրապարակը մայիսի 1-ին փակվում էր: Ցույցերի... Читать дальше...

ՀՅԴ֊ն չի մեկնաբանում Աղվան Վարդանյանի հայտարարությունը

Azatutyun.am 

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը «Ազատության» հետ զրույցում մեկնաբանելով ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հայտարարությունը այն մասին, որ դեմ գնալով կուսակցության որոշմանը՝ չի պատրաստվում քվեարկել վարչապետի թեկնածու, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի օգտին, ասաց որ այդ մասին տեղեկացել են Աղվան Վարդանյանի ելույթից ու հավելեց․ - «Աղվան Վարդանյանը իր ելույթում ներկայացրեց հիմնավորումները: Այս պահին մեկնաբանության անհրաժեշտություն չեմ տեսնում, մնացածը՝ մեր ներկուսակցական խնդիրն է»... Читать дальше...

«Չեմ կարող անձնական պատասխանատվություն ստանձնել և կողմ քվեարկել պարոն Փաշինյանին»․ Աղվան Վարդանյան

Azatutyun.am 

«Չեմ կարող անձնական պատասխանատվություն ստանձնել և կողմ քվեարկել պարոն Փաշինյանին»․ Աղվան Վարդանյան Պատճառաբանելով իր ունեցած «վտանգի կանխազգացումը» և պնդելով, որ վստահ չէ, որ «այս ամենը շատ ավելի մեծ խաղի, բարդ ու բազմաշերտ սցենարների համակցություն չէ», Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Ազգային ժողովում վարչապետի ընտրությունների նպատակով հրավիրված արտահերթ նիստում հայտարարեց․ - «Այս իրողություններից, այս հաստատումներից մեկնելով ես չեմ կարող անձնական պատասխանատվություն... Читать дальше...

Բիձինա Իվանիշվիլին ընտրվել է «Վրացական երազանքի» քաղխորհրդի ղեկավար

Azatutyun.am 

Վրաստանի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընտրվել է կուսակցության քաղխորհրդի ղեկավար: Մինչ այդ կուսակցությունը նախագահում էր գործող վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Երկրի նախկին վարչապետը, ով քաղաքականություն է վերադարձել անցյալ շաբաթ, իշխող ուժի առաջնորդ է ընտրվել միաձայն․ քաղխորհուրդը միաձայն կողմ է քվեարկել նրա թեկնածությանը: Վրաստանի իշխող կուսակցության ղեկավար կազմում կադրային փոփոխությունները տեղի են ունենում այդ երկրում սպասվող նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ... Читать дальше...

Հայաստանյան ճգնաժամը կարող է լրջորեն ազդել ԼՂ խնդրի վրա․ Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար

Azatutyun.am 

Ադրբեջանական «Թուրան» գործակալության «Դժվար հարց» ծրագրին տված հարցազրույցում Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը մեկնաբանել է հայաստանյան իրադարձությունները և դրանց հնարավոր ազդեցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Նրա կարծիքով՝ Սերժ Սարգսյանի հրաժարականին հանգեցրած ճգնաժամի պատճառներից մեկը «ղարաբաղյան կլանի» կողմից իշխանության չարաշահումն էր: Ըստ Զուլֆուգարովի, այդ կլանի արտաքին ու ներքին քաղաքականությունը հանրության ու մտավորականության կողմից մերժվում էր... Читать дальше...

Դուք ուղղակի չեք կարող պատասխանատվությունը ստանձնել, որպես Գերագույն հրամանատար․ Կորյուն Նահապետյան

Azatutyun.am 

Հանրապետական պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը այսօր Ազգային ժողովում դիմելով վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հայտարարեց, որ վերջինս չի կարող ստանձնել Գերագույն հրամանատարի դերը, քանի որ չի տիրապետում դրա համար անհրաժեշտ իրավական կարգավորումներին: Նահապետյանը նախ հարց ուղղեց Փաշինյանին․ - «Դուք արդեն նշեցիք, որ ընտրվելու դեպքում հանդես եք գալու նաև Գերագույն հրամանատար: Ուզում եմ հատուկ նշել, որ դա միայն պատերազմի ժամանակ: Խաղաղ ժամանակ Դուք չեք ունենալու այդպիսի իրավունք... Читать дальше...


Музыкальные новости
Тимати

Возлюбленная Тимати ответила на слухи о пластике





Персональные новости
#123ru.net

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о чемпионате по профмастерству в авиастроении





Ռոբերտ Քոչարյանը «վերջին օրերին հանդիպում կամ հեռախոսազրույց պատգամավորների հետ չի ունեցել»

Azatutyun.am 

Հայաստանի նախկին նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունները քաղաքական գործընթացներին Ռոբերտ Քոչարյանի մասնակցության մասին «չեն համապատասխանում իրականությանը»: «Ռոբերտ Քոչարյանը հետևում է գործընթացին, բայց դրան չի մասնակցում: Վերջին օրերին նա որևէ հանդիպում կամ հեռախոսազրույց ԱԺ պատգամավորների հետ չի ունեցել: Այնպես որ, կրկնում եմ, հնչեցված հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը», - 2rd.am կայքի փոխանցմամբ՝ «Մեդիամաքս» լրատվական գործակալությանն ասել է Սողոմոնյանը... Читать дальше...

ՀՀԿ-ի որոշումը «միասնական է»

Azatutyun.am 

Ազգային ժողովում քիչ առաջ ավարտվեց մեծամասնություն կազմող Հանրապետական խմբակցության նիստը, որի ընթացքում քննարկվել է վարչապետի պաշտոնում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի թեկնածության հարցը: «Մեր որոշումը միասնական է, կլսեք խմբակցության ելույթի ժամանակ», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հրաժարվելով այլ մանրամասներ փոխանցել: Ազգային ժողովում ընթանում է հատուկ նիստը. պատգամավորները քննարկում են ՀՀ վարչապետի ընտրության հարցը: Առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է. Читать дальше...

«Մենք մերժել և մերժելու ենք բռնությունը». Նիկոլ Փաշինյանը՝ Ալիկ Սարգսյանին

Azatutyun.am 

«Առաջին օրից մեր պայքարը եղել է բաց ձեռքերի, ոչ բռնի քաղաքական պայքար, և ես չեմ պատկերացնում իրադարձությունների զարգացման որևէ սցենար, որ մեզ դուրս բերի այդ տրամաբանությունից և գաղափարաբանությունից», - այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, Հայաստանի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան իշխող Հանրապետականի պատգամավոր Ալիկ Սարգսյանի հարցին։ Փաշինյանը նշեց՝ իրենք մերժել և մերժելու են  բռնությունը։ Ալիկ Սարգսյան. - Ընդունենք վարչապետ չընտրվեցիք, պարոն Փաշինյան... Читать дальше...

Փաշինյանը հնարավոր է համարում «հնարավորինս կարճ ժամկետում» արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը

Azatutyun.am 

Հնարավորինս կարճ ժամկետում արտահերթ ընտրություններ անցկացնելու ուղիներից մեկը «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, Հայաստանի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը համարում է այն սցենարը, երբ Կառավարությունը ձևավորվում է, բայց խորհրդարանը չի հաստատում նրա ծրագիրը և չի նշանակում նոր վարչապետ երկու անգամ՝ համաձայնությամբ, և այդ պայմաններում իրավունքի ուժով լուծարվում է Ազգային ժողովը և տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս մասին Փաշինյանը հայտարարեց՝ պատասխանելով Հանրապետական պատգամավոր Շուշան Սարդարյանի այն հարցին... Читать дальше...

Спорт в России и мире
Москва

В поселке Калининец состоялся этап Чемпионата и Первенства Москвы и МО по кроссу «Кубок Kramar Motorsport»


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
ATP

ATP представила новые правила парного тенниса


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире
Москва

Путин посетил пасхальную службу в храме Христа Спасителя в Москве


Лукашенко в Беларуси и мире
Минск

Русских заявил о субсидировании новых авиарейсов до Минска




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Queen

Певица Ольга Бузова перепела песню "Show Must Go On" группы Queen



Москва

Захарова: РФ ответит на враждебные шаги стран Прибалтики асимметричными мерами

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net