ԵՄ․ Սիրիայի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումը միջազգային իրավունքի խախտում է
![ԵՄ․ Սիրիայի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումը միջազգային իրավունքի խախտում է](https://gdb.rferl.org/AD373ECA-2409-4D5F-8FAD-5D4505EF3591_w800_h450.jpg)
Եվրամիությունը հայտարարել է, որ Սիրիայի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումը «խախտում է միջազգային իրավունքը և տարածքային ամբողջականության սկզբունքը՝ սահմանված ՄԱԿ-ի Կանոնադրությամբ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերով»:
Հիշեցնենք, երեկ Դամասկոսը ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը: Վրաստանը հայտարարեց Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու գործընթաց սկսելու մասին:
Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն Թվիթերում գրել է, թե Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այս քայլին դիմել է ռուսական մանիպուլյացիայի հետևանքով, ընդգծելով՝ սա միջազգային իրավունքի բացահայտ խախտում է Սիրիայի կողմից, և միջազգային հանրությունը պետք է դատապարտի այն: