Լապշինը այցելում է Հարավային Ամերիկայի երկրներ՝ պատմելու ադրբեջանական բանտերի մասին
![Լապշինը այցելում է Հարավային Ամերիկայի երկրներ՝ պատմելու ադրբեջանական բանտերի մասին](https://gdb.rferl.org/BF0BD08E-EA9D-4EC8-8909-FC33EC12375E_cx0_cy6_cw0_w800_h450.jpg)
Արցախ այցելելու պատճառով Ադրբեջանում 7 ամիս բանտերում անցկացրած անկախ բլոգեր Ալեքսանդր Լապշինը այցելում է Հարավային Ամերիկայի մի շարք երկրներ:
Այցի նպատակն է պատմել, թե ինչ անմարդկային պայմաններում են պահել նրան ադրբեջանական բանտերում:
Երեքշաբթի օրը Լապշինը Բուենոս Այրեսում այցելել է Արգենտինայի Հայ եկեղեցի ու լուսանկարվել Արցախի ազատության համար զոհվածների հիշատակին ձոնված հուշարձանի առջև:
Հիշեցնենք, 2016 թվականի դեկտեմբերին Ալեքսանդր Լապշինին Բելառուսում ձերբակալել էին և 2017-ի փետրվարին արտահանձնել Ադրբեջան։ Բաքվի դատարանը անցած տարվա հուլիսին երեք տարվա ազատազրկման էր դատապարտել բլոգերին, սակայն սեպտեմբերին Ադրբեջանի նախագահը նրան ներում շնորհեց, և Լապշինը ազատ արձակվեց:
Դիեգո Կարամանուկյան, Բուենոս Այրեսից