Թրամփը հաստատում է՝ Նյու Յորք են ժամանում Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյաներ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյաները Նյու Յորք են ժամանելու՝ բանակցելու համար:
Երեկ Թվիթերում Թրամփը գրել է, որ Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների համար Միացյալ Նահանգները հավաքել է «մեծ թիմ», և գագաթնաժողովի վերաբերյալ հանդիպումները շարունակվում են: Նա ավելացրել է, որ Հյուսիսային Կորեայի փոխնախագահ Կիմ Յոնգ Չոլը «այժմ դեպի Նյու Յորք ճանապարհին է»:
Քիմ Յանգ Չոլը կդառնա Հյուսիսային Կորեայի ամենաբարձրաստիճան պաշտոնյան, ով 2000 թվականից ի վեր այցելում է ԱՄՆ: