Նիկոլ Փաշինյանը հաղորդում է տվել «Ելք»-ի քարոզչությունը խոչընդոտելու մասին. անձը բերման է ենթարկվել
Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել Աջափնյակում «Ելք»-ի քարոզչությունը խոչընդոտելու փաստի առթիվ:
Այս մասին ԱԺ պատգամավոր, Երևանի ավագանու թեկնածու Նիկոլ Փաշինյանը գրել է Facebook-ի իր էջում. «Քիչ առաջ Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում տվեցի երեկ Աջափնյակում մեր քարոզչությունը խոչընդոտելու փաստի առիթով և տվեցի մանրամասն բացատրություններ։ Քարոզչությունը խոչընդոտած անձը երեկ բերման է ենթարկվել, ընթանում է հետաքննություն»։
Նշենք, որ ապրիլի 23-ին, Երևանի ավագանու ընտրությունների շրջանակներում «Ելք» դաշինքի անդամների քարոզչությունն Աջափնյակում խոչընդոտել են:
Tert.am-ի հետ զրույցում այդ մասին ասել էր «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ այդ անձը ԱԺ հանրապետական պատգամավոր Արման Սահակյանի վստահված անձն է.« «Խուլիգանություն էր անում: Ով մի հայտ նայում էր իրեն կամ ներկա էր, վրա էր տալիս»: