Քանաքեռավան գյուղում 25–ամյա վարորդը Audi-ով տապալել է էլեկտրասյունը, արմատախիլ արել ծառեր և կողաշրջվել. կան վիրավորներ. shamshyan.com
Ապրիլի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի բնակիչ, 25-ամյա Հովսեփ Հովսեփյանը Քանաքեռավան գյուղում իր վարած Audi A3 մակնիշի 35 GA 156 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց, բախվել էլեկտրասյանը, տապալել այն, այնուհետև արմատախիլ արել ծառերը և կողաշրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Հ. Հովսեփյանն ու նրա ուղևոր, համագյուղացի, 24-ամյա Թոռնիկ Եսոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ էլեկտրասյան տապալման պատճառով գյուղը հոսանքազրկվել էր, սակայն օպերատիվ են գործել «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության Գեղամա-Նաիրի էլեկտրացանցի մասնաճյուղի աշխատակիցները, ովքեր մի քանի խմբերով աշխատանքներ կատարեցին, ինչի շնորհիվ գյուղում վերականգնվեց էլեկտրաէներգիայի մատակարարումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում...