Добавить новость
123ru.net
Все новости
Апрель
2017

Մեկնարկեց քաղհասարակության հզորացմանը միտված ԵՄ դրամաշնորհային ծրագիրը

0
Մեկնարկեց քաղհասարակության հզորացմանը միտված ԵՄ դրամաշնորհային ծրագիրը

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Հայաստանը թևակոխել է փոփոխությունների փուլ, տնտեսությունն ու կառավարումը լուրջ բարեփոխումների պետք է ենթարկվեն:

Լրագրողների հետ հանդիպմանը դեսպանը խորհրդարանական ընտրությունների արդյունքներին անդրադառնալ չցանկացավ․ - «Ես հույս ունեի, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում կլսեմ կրթական համակարգը բարեփոխելու վերաբերյալ հետաքրքիր գաղափարներ, սակայն չլսեցի: Բայց երբեք ուշ չէ: Այժմ ես լսում եմ բոլոր կողմերից, որ Հայաստանը մուտք է գործում խորը և համապարփակ բարեփոխումների փուլ․ երկրի տնտեսությունը, կառավարումը պետք է լուրջ բարեփոխումների ենթարկվեն: Մենք պատրաստ ենք օժանդակել հայաստանցիներին իրականացնելու խորը բարեփոխումներ»:

Հիշատակելով ընտրակաշառքի ու ընտրողների վրա գործադրված ճնշումների մասին «արժանահավատ տեղեկությունները»՝ Եվրամիությունն օրեր առաջ հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունները, այդուհանդերձ, արտացոլել են ժողովրդի կամքը:

Եվրամիության պատվիրակության ղեկավարն ասաց, որ այս տարի Հայաստանի հետ ավարտին են հասցնելու երեք կարևոր փաստաթուղթ, իսկ նախաստորագրված շրջանակային համաձայնագիրը հավանաբար կստորագրվի նոյեմբերին․ - «Եվրոպական միությունն ունի շատ հստակ օրակարգ, և մենք պատրաստ ենք իրատեսորեն աշխատել դրա հիման վրա: Օրակարգում է խորը և համապարփակ համաձայնագրի ստորագրումը: Շատ հավանական է՝ նոյեմբերին: Ամռանն էլ կվերջնականացվի միասնական աջակցության շրջանակը, ինչպես նաև քաղաքական օրակարգում կվերջնականացվեն համագործակցության առաջնահերթությունները: Այսպիսով, այս տարի մենք կտեսնենք երեք մեծ փաստաթղթեր, որոնք կուրվագծեն Հայաստանի և Եվրոպական միության համագործակցության հիմքերը: Մենք շատ գործնական ու դրական ենք տրամադրված այս երեք փաստաթղթերը իրականություն դարձնելու հարցում»:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարն այսօր ազդարարեց 1.5 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով դրամաշնորհային ծրագրի մեկնարկը, որի նպատակն է Հայաստանում քաղաքացիական հանրության հզորացումը: Սվիտալսկու փոխանցմամբ, ծրագիրը նպատակ ունի օժանդակել հասարակական կազմակերպություններին, որպեսզի նրանք կարողանան վերահսկել, թե ինչ արդյունավետությամբ են ծախսվում Եվրամիության տրամադրած բյուջետային աջակցության միջոցները: 

«Քաղաքացիական հանրության հետ համագործակցելով մենք ցանկանում ենք վստահ լինել, որ Եվրամիության գումարները հասնում են հնարավոր լավագույն արդյունքներին: Դա տնտեսապես ձեռնտու է, և Հայաստանի բնակչությունն էլ կունենա ընդհանուր պատկերը, թե ինչպես են այդ գումարները ծախսվել»:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Московские компании вышли на рынки более 25 дружественных стран


Спорт в России и мире
Москва

Куда сходить москвичам и гостям столицы 13 июля - Мытищинский форсаж: часть вторая


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Уимблдон

Бекхэм оценил шутку Радукану о сравнении её игры на Уимблдоне-2024 и Англии на Евро-2024


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Глава РЭО провел рабочую встречу с Послом Китая





Путин в России и мире
Москва

Bloomberg: визит Моди в Москву станет дипломатической победой Путина


Лукашенко в Беларуси и мире
Минск

Путин поздравил Лукашенко с Днем Независимости Беларуси, сказал про угрозы и вызовы




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Орбан прибыл в Киев для переговоров с Зеленским


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Концерт

Концерт в музее-заповеднике имени П.И. Чайковского



Москва

Как уберечься от опасностей жары рассказал фельдшер Московской городской поисково-спасательной службы на водных объектах

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net