Добавить новость
123ru.net
Все новости
Март
2017

Ընտրություններում հաղթելու դեպքում վարչապետը ես եմ լինելու. Գագիկ Ծառուկյան

0

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանն այսօր՝ «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ ամփոփելով քարոզարշավի ընթացքում քաղաքացիների հետ հանդիպումները,  հայտարարեց, որ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում վարչապետը ինքն է լինելու:

Պատասխանելով հարցին, թե ով է լինելու իրենց վարչապետը, եթե հաղթեն ընտրություններում, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Դա քննարկելո՞ւ հարց է: Ես ասել եմ, որ իմ ժողովրդի առաջ պարտք ունեմ կատարելու, ես եմ կատարելու, վարչապետը ես եմ լինելու, ես եմ օրենք փոխելու, համակարգ ստեղծելու, մարդկանց փոխելու»:

Լրագրողի դիտարկմանը, թե ընդդիմախոսներն ասում են, որ 15 կետանոց փաթեթը, որը ներկայացրել են ընտրողներին ու խոստացել դրանք մեկ ամսում կյանքի կոչել, հնարավոր չէ անգամ տարիների ընթացքում իրականացնել, Գագիկ Ծառուկյանը չհամաձայնեց. «Այդ ընդդիմախոսներն ովքե՞ր են, լիարժեք պատկերացնո՞ւմ են՝ տնտեսություն, աշխատանք, զարգացում, որ նման բան են ասում: Ես ասել եմ, պատրաստ եմ ամեն հարցը բացատրելու նրա համար, ով դա չի հասկանում»:

Խոսելով իրենց առաջարկած 15 կետերի մասին՝ ԲՀԿ նախագահն ասաց, որ առողջապահության համակարգում առաջարկում է, օրինակ, սերտիֆիկացիա մտցնել, որպեսզի մարդն անձամբ ստանա գումար, փոքր ու միջին բիզնեսին ազատել հարկերից, առաջարկում է նվազեցնել վարկային տոկոսները, կրճատել բանկերի թիվը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին՝ նա նշեց, թե աշխարհում չկա մի նորմալ մարդ, որ չցանկանա, որ ղարաբաղյան հիմնահարցը լուծվի խաղաղ բանակցային տարբերակով:

«Խաղաղ բանակցային կարգով կարգավորվելու համար պետք  է, որ Հայաստանը ուժեղ լինի, հզոր, զարգացող: Ղարաբաղի ճակատագիրը որոշողը պետք է լինի ղարաբաղցին, ով այնտեղ ապրում է, արարում է, սահման է պահում: Իսկ Հայաստանը պետք է ուժեղ լինի, որ Ղարաբաղի թիկունքին կանգնի, խաղաղությունը անվտանգությունը ապահովի»,- շեշտեց նա:

Հարցին՝ պայմանավորվե՞լ եք իշխանությունների հետ, Գագիկ Ծառուկյանը բացասական պատասխան տվեց. «Եթե ես դուրս եմ եկել պայքարի, տեսնում եք՝ ինչ է կատարվում, ո՞նց կարելի է այդպիսի բան ասել: Եթե պայմանավորվածություն լիներ, իրար հետ միասին կգնայինք: Բայց դուք տեսնում եք, որ այսօր պայքար է, պայքարը մեր երկուսի մեջ է՝ ով պիտի լինի առաջինը»:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net