Добавить новость
123ru.net
Все новости
Март
2017

Թանգյանի հետ երգող եւ երկիրը փոխող աղջկա հաջողության գաղտնիքը

0

«Դասավանդի'ր, Հայաստան» ծրագրի հիմնադիր եւ ղեկավար Լարիսա Հովհաննիսյանի հանդիպումը Հայ-Ռուսական համալսարանի ուսանողների հետ սկսվել է «Արի իմ սոխակ» երգի տեսահոլովակով: Երգը կատարում են Լարիսա Հովհաննիսյանը եւ Սերժ Թանգյանը: Լարիսան կատակել է՝«գուցե ազնիվ չէ, բայց մեր ծրագրով սկսում են հետաքրքրվել, երբ իմանում են, որ ես տեսահոլովակ ունեմ Սերժ Թանգյանի հետ»:

Հայաստանում ծնված, Ռուսաստան, ապա Ամերիկա տեղափոխված Լարիսան ուսանողների հետ հանդիպմանը խոսել է հաջողության, մարդկանց օգնելու, Հայաստան վերադառնալու որոշման շարժառիթների ու մեր երկրի ապագային ուղղված շատ կարեւոր ծրագրի՝ «Դասավանդի'ր, Հայաստան»-ի մասին:



«Ինձ համար մեծ հաղթանակ էր, երբ մի օր նա եկավ ու ասաց՝ «ես Ձեզ շատ եմ սիրում»

Ամերիկայում միջազգային բիզնես էի սովորում: Ուսմանս ավարտին նյարդային ցնցում ապրեցի, երբ պատկերացրեցի, որ կյանքս նվիրելու եմ կորպորատիվ Ամերիկային, լցնելու եմ ինչ-որ մարդկանց գրպանները, երբեմն տեսնելու եմ ընկերներիս, եւ այդպես՝ ամբողջ կյանքս: Իսկ կյանքը կարճ է: Սկսեցի փնտրել տարբերակներ՝ 1-2 տարի այլ բանով զբաղվելու համար: Գտա Teach for America ծրագիրը, որը տարբեր համալսարաններից հավաքագրում է տաղանդավոր ուսանողների եւ առնվազն երկու տարով ուղարկում ամենադժվար դպրոցներ՝ դասավանդելու: Այդ ծրագրում ընդգրկվելը շատ դժվար էր, ավելի դժվար, քան՝ ընդունվել Հարվարդի համալսարան: Չէի կարծում, որ ինձ կվերցնեն: 2010-ին, երբ  դիմեցի, ամբողջ Ամերիկայից 55 000 հայտ էր ստացվել, ընտրվեց 5500 մարդ: Նախ` սա մեծ հնարավորություն էր, երկրորդ՝ հաճելի էր, որ ինձ ընտրեցին: Նաեւ հասկացա, որ կարող եմ մի օգտակար բան անել իմ երկրորդ երկրի երեխաների համար:

Տեսած կլինեք ֆիլմեր, որոնցում ուսուցիչը փոխում է մի դպրոցի ամբողջ կյանքը, որը գտնվում է շատ ծանր վիճակում, որտեղ հանցագործություններ են կատարվում: Ինձ ուղարկեցին Արիզոնայում գտնվող հենց այդպիսի դպրոց: Դասերի ընթացքում հաճախ լսվում էին կրակոցների ձայներ: Առաջին 6 ամիսներին ընդհանրապես չէի հասկանում, թե ինչու եմ դա անում: Չլինելով մանկավարժ՝ հայտնվել էի մի դպրոցում, որտեղ այնքան խնդիրներ կային՝ երեխաներ քաղցած էին, առանց ծնողների, 6-10 տարեկան երեխաներ էին՝ ենթարկված սեռական բռնությունների: Պատկերացրեք այդ հոգեբանական տրավմաները, որի միջով անցնում էին իրենք եւ ես՝ իրենց հետ:

Աուտիզմ ունեցող մի երեխա կար, որը սկզբում չէր խոսում, շատ ագրեսիվ էր, որովհետեւ էներգիան շատ էր, ուզում էր խոսել, բայց չէր կարողանում: Ինձ համար մեծ հաղթանակ էր, երբ մի օր նա եկավ ու ասաց՝ «Ես Ձեզ շատ եմ սիրում»: Նրա համար դժվար էր այս բառերը կպցնել իրար: Հետո ասաց՝ «գիտեք, ես Ձեզ սիրում եմ, բայց կա մի աղջիկ, որին ավելի եմ սիրում՝ երգչուհի Նիկի Մինաժին: Ներողություն եմ խնդրում, ես երկուսիդ էլ սիրում եմ, բայց նրան մի քիչ ավելի շատ»: Հիշում եմ նաեւ՝ երբ ավարտում էինք ծրագիրը, պարգեւատրման արարողությանը հրավիրված էին նաեւ մեր աշակերտները, նրանց ծնողները: Երբ ես ու իմ գործընկեր Մայքլը բեմ բարձրացանք, նրա աշակերտներից մեկն ասաց՝ «պարոն Մայքլ, դուք փոխեցիք իմ կյանքը»: Մայքլը պտտվեց ու ասաց՝ «չգիտեմ՝ ում կյանքն է փոխվել ավելի»:

«Երբ աշխատում ես երեխաների հետ, որոնք չունեն կյանքի ամենատարրական պայմանները… շատ բաներ դառնում են անկարեւոր»

Երկու տարում հասկացա, որ կյանքիս առաջնահերթությունները փոխվել են: Այն, ինչ կարեւոր էր առաջ, հանկարծ դարձավ անկարեւոր: Նույնիսկ ծիծաղելի էր, որ նախկինում մտահոգվում էի, որ չունեմ այս կամ այն բրենդի կոշիկ: Բայց երբ աշխատում ես երեխաների հետ, որոնք չունեն կյանքի ամենատարրական պայմանները, եւ քո երկիրն ամբողջությամբ մոռացել է նրանց մասին, կոշիկը, պայուսակը եւ շատ բաներ դառնում են անկարեւոր: Հանկարծ հասկացա, որ ընկել եմ այս աշխարհ, եւ ծիծաղելի կլինի, եթե իմ հետեւից չթողնեմ ինչ-որ կարեւոր բան, որը գոնե մի մարդու կյանք ավելի լավը կդարձնի: Ծրագրի ավարտին որոշեցի ինձ նվիրել կրթությունը: Հասկացա՝ որքան կարեւոր է ուսուցչի դերը երեխայի ու առհասարակ երկրի զարգացման համար:
[[gallery1]]
Որոշեցի Հայաստան գալ: Այստեղ նմանատիպ ծրագիր՝ Teach for Armenia ստեղծելու գաղափարով ու բիզնես պլանով՝ 2013-ին տեղափոխվեցի Հայաստան: Կարծում էի, թե ինձ գրկաբաց կընդունեն, կաջակցեն: Բայց ճանապարհն ավելի դժվար եղավ: Առաջին տարին նվիրեցի վերլուծությանը, հանդիպումներին, շրջեցի ամբողջ Հայաստանով, եղա գրեթե բոլոր դպրոցներում: Հասկացա, թե որքան միայնակ եմ: Եվ դա ամենասարսափելին էր: Բայց հանդիպեցի բացառիկ մարդկանց՝«Թումո» կենտրոնի հիմնադիր Սեմ Սիմոնյանին եւ նրա կնոջը, որոնք հավատացին ծրագրի գաղափարին եւ որ այն իսկապես պետք է Հայաստանին: Նրանց շնորհիվ կարողացանք 18 ամսվա ֆինանսավորում գտնել եւ հիանալի թիմ հավաքել: Առաջին տարում ստացանք 200 հայտ եւ ընտրեցինք 14 հոգու: Հաջորդ տարի ստացանք 350 հայտ, ընտրեցինք 29-ին: Այս տարի երեւի կունենանք 4 500-5 000 հայտ եւ կընտրենք 45-50 նոր մասնակից: Այս սեպտեմբերին մեր 75 ուսուցիչներն ամեն օր կաշխատեն 5 000 երեխայի հետ:

Մեզ դիմողները հիմնականում չունեն մանկավարժի կրթություն: Անհրաժեշտ է նախ լրացնել մեր կայքում տեղադրված հայտադիմումը: Հետո հրավիրում ենք հարցազրույցի, որն անցնում է մի քանի փուլով: Ընտրում ենք դիմորդների 10-15 տոկոսին: Չափորոշիչները տարբեր են: Իհարկե, մասնակիցը պետք է լավ տիրապետի իր առարկան: Բայց մեզ համար կարեւորը երեխաների նկատմամբ նրա վերաբերմունքն է: Մի գաղտնիք բացեմ. եթե գաք եւ ասեք, որ չեք կարծում, թե յուրաքանչյուր երեխա ունի ներուժ, որը պետք է բացահայտել, դուք երեւի չեք դառնա մեր ծրագրի մասնակից: Ընտրվածները Դիլիջանում մասնակցում են ամառային դպրոցի. 5-6 շաբաթ ամենօրյա դասընթացներ են անցկացվում, տեսական եւ գործնական գիտելիքներ ստանում, աշխատում երեխաների հետ: Հետո արդեն տեղափոխվում են գյուղեր՝ դասավանդելու: 2 տարին անցնում է մի վայրկյանի նման, եւ շատերն ուզում են շարունակել աշխատանքը, թեեւ սկսելու պահին այդպիսի միտք չունեին:

«Ունենք հազարավոր երեխաներ, որոնք չգիտեն հայերեն տառերը»

Մենք որոշել ենք, որ եթե ուզում ենք զարգացնել մեր երկիրը, պետք է կենտրոնանանք Հայաստանի կրթության պետական համակարգի վրա: Ցավոք սրտի, ամբողջ աշխարհում կան շատ տաղանդավոր երիտասարդներ, որոնք չեն ուզում ուսուցիչ դառնալ: Ինչպես շատ երկրներում, Հայաստանում էլ մանկավարժական համալսարաններն այն բուհերից են, որտեղ ամենահեշտն է ընդունվել: Եթե ուզում ենք զարգացնել կրթության պետական համակարգը եւ ճիշտ ուղղությամբ զարգացնել երկիրը, պետք է այս ոլորտ ներգրավվենք տաղանդավոր երիտասարդ առաջնորդների:

Մենք ունենք հազարավոր երեխաներ, որոնք չգիտեն հայերեն տառերը: Ցավոք, մենք այդ մասին չենք խոսում: Մենք ունենք շատ դպրոցներ, որոնք այնքան հեռու են քաղաքացիներից, որ ուսուցիչներն ուղղակի չեն ցանկանում գնալ այնտեղ դասավանդելու: Այդ պատճառով շատ երեխաներ որոշ առարկաներ չեն սովորում:  Մենք մարդկային ռեսուրսի կարիք ունենք, «Դասավանդիՙր, Հայաստան»-ը զարգացնում է այդ ռեսուրսը: Երբ հասկանում ես, որ դու կարող ես փոխել մեկ ուրիշի կյանքը, ամեն ինչ անկարեւոր է դառնում: Հիվանդանում ես դրանով: Մեր ուսուցիչները հենց դա են զգում, որ կարող են փոխել ինչ-որ բան: Հաճախ երիտասարդներից լսում եմ, թե այս երկրում հնարավոր չէ ոչինչ անել: Հնարավոր է, գուցե՝ դասարանի կամ դպրոցի մակարդակով, բայց եթե դու փոխում ես ապագա քաղաքացիների կյանքը, ուրեմն դա փոփոխություն է ամբողջ երկրի մակարդակով:

«Ժամանակ գտեք հասկանալու՝ ինչն է ձեզ համար կարեւոր»

Հաջողակն այն մարդն է, որը կարողանում է բյուրեղի նման մաքուր վիճակում տեսնել որեւէ գաղափար եւ թույլ չտալ, որ որեւէ բան կամ որեւէ մեկն այն կեղտոտի: Հաջողակ է այն մարդը, որը համառորեն գնում է դեպի այդ գաղափարը:  Իմ հաջողությունն իմ համառության մեջ է: Ինձ համար անհնարին ոչինչ չկա: Կարծում եմ՝ երբ մարդիկ տեսնում են մեկի՝ հաջողության հասնելու մոլի ցանկությունը, սկսում են նրան աջակցել: Չգիտեմ՝ արդյոք հաջողակ մարդ եմ, բայց անում եմ իմ աշխատանքը սիրով, բաց եւ մաքուր սրտով: Մարդիկ աստիճանաբար սկսում են քեզ հավատալ, հասկանալ ու գնահատել: Ես ինձ ամենաերջանիկ մարդն եմ համարում, որովհետեւ 28 տարեկանում ամեն առավոտ արթնանալով՝ զգում եմ, որ գնում եմ ոչ թե աշխատանքի, այլ դեպի մի շատ կարեւոր նպատակ: Ես ձեզ առաջարկում եմ անպայման զբաղվել այդպիսի մի աշխատանքով, թող դա չլինի «Դասավանդիՙր, Հայաստան»-ը: Ժամանակ գտեք հասկանալու՝ ինչն է ձեզ համար կարեւոր: Հաճախ դուք դա չեք կարող հասկանալ մինչեւ չփոխեք ձեր միջավայրը եւ չանեք այն, ինչ շատ է տարբերվում ձեր արածից:

Լուսինե Ղարիբյան






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net