Ժողովուրդը կհուշի՝ ինչ անել ապրիլի 3-ին. Րաֆֆի Հովհաննիսյան
Այս մասին այսօր ասել է Վարդան Օսկանյանը՝ ամփոփելով նախընտրական քարոզչությունը:
Սեյրան Օհանյանն էլ նշել է, որ պատրաստ են քննարկումների այն ուժերի հետ, որոնք կողմնակից են փոփոխության եւ ձեռք կբերեն ժողովրդի վստահության քվեն:
«Մենք միանշանակ գնում ենք իշխանության, ինչպես բոլոր ուժերը: Ժողովուրդը, իր քվեն տալով, կորոշի՝ իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության մեջ կլինենք», - ասել է նախկին պաշտպանության նախարարը:
«Մենք կշարունակենք հավաքագրել տեղեկատվություն համատարած եւ համակարգային խախտումների մասին, որոնք կարող են ազդեցություն թողնել կամ արդեն թողել են վերջնական արդյունքների վրա: Բայց եթե դրանք շարունակվեն, մենք կսպասենք ոչ միայն քաղաքական այլ ուժերի, այլեւ՝ հասարակության ազդակներին, եւ ըստ այդմ կորոշենք, թե ինչով ենք զբաղվելու ապրիլի 3-ին: Մենք կենտրոնանում ենք ապրիլի 2-ի, ընտրական հաղթանակ արձանագրելու վրա՝ ի հեճուկս ընտրախախտումների: Իսկ դրանից հետո ժողովուրդն արդեն կհուշի, թե որքանով է ինքը հետեւողական եւ իրավատեր իր քվեն պաշտպանելու գործում», - ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիտարկմանը, թե Վարդան Օսկանյանը Մադրիդյան սկզբունքների «հայրն է», Օսկանյանն ասել է, որ չի հրաժարվում դրանցից, բայց եւ չի հասկանում, թե ինչից է դժգոհում Տեր-Պետրոսյանը:
«Ես ինձ համարում եմ իմ բանակցված վերջին Մադրիդյան փաստաթղթի առաջին պարբերության հայրը: 1992 թվականից մինչեւ Մադրիդյան սկզբունքները բոլոր փաստաթղթերում մի բան է բացակայել՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ես դա կարողացել եմ անել: Ինչպես ինքը՝ առաջին նախագահն է ասում, կարող էինք միայն երազել ինքնորոշման մասին: Ես այդ երազանքը դարձրել եմ իրականություն», - ասել է Վարդան Օսկանյանը:
