Добавить новость
123ru.net
Все новости
Март
2017

Արամ Աթեշյանի ամբողջ էժանությունը նկարագրելու համար մեզ պետք է մի նոր Հակոբ Պարոնյան. «Ակօս»-ի սյունակագիր

0

Ստամբուլի «Ակօս» հայկական պարբերականի սյունակագիրներից Օհաննես Քըլըչդաղըն մեկնաբանել է Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունների շուրջ ստեղծված ճգնաժամն ու զարգացող կրքերը:

Քըլըչդաղըն Պոլսի պատրիարքի փոխանորդի պաշտոնում մնալ շարունակող Արամ Աթեշյանին անվանել է եզակի ինքնավստահության տեր մարդ, ում «էժանությունը» նկարագրելու համար Ստամբուլի հայ համայնքը մի նոր Հակոբ Պարոնյանի կարիք ունի:


Ստորև ներկայացնում ենք Քըլըչդաղըի հոդվածը մասնակի կրճատումներով.


«Գերմարդկային ուժեր են պահանջվում Արամ Աթեշյանի մասին խոսելիս հանգստություն պահպանելու համար: Նման ինքնավստահություն, որ նրա մեջ կա, դժվար է գտնել: Եթե հանդիպեք՝ լավ նայեք: Սակայն եթե ուզում եք ճիշտն իմանալ՝ վերջերս նա իմ մեջ ինչ-որ խղճահարություն է առաջացնում. ի վերջո, մի մարդու այս աստիճանի ցածրանալն ամոթալի երևույթ է: Այս պահին նրան ու նրա էժանությունը ճիշտ նկարագրելու համար մեզ մի Հակոբ Պարոնյան է պետք:

Ամենաշատն ինձ դուր եկավ, երբ խոսում էր համայնքի՝ փակուղու մեջ մտնելն ու դա անում էր այնպիսի տոնով, կարծես նա այդ ստեղծված իրավիճակի հետ կապ չունի:

Ասում է՝ «Որպես համայնք՝ փակուղու առաջ ենք հայտնվել»: Վայ, հապա նայեք, տեսնես այդ ինչպե՞ս ենք հայտնվել այդ փակուղում: Կարծես այդ փակուղին կամ այդ փակուղու հեղինակը հենց ինքը չէ, դեռ մի բան էլ ուզում է ցույց տալ, թե «Լուրջ, ես էլ չգիտեմ, թե ինչպես եղավ»:

Նրա վերջին գրավոր հայտարարությունը, որում նա հակիրճ կերպով բոլորին բացատրում է, որ հրաժարական չի տալու, բոլորիս ապուշի տեղ դնող մի հայտարարություն է:

Կարճ ասած՝ տարիներ առաջ «Ուզում ենք մենք ընտրել մեր պատրիարքին» ակցիայի շրջանակում 6 000 ստորագրությամբ հրապարակված նամակից հետո «6000 չէ 60 000 ստորագրություն էլ բերեք՝ ինձ այս աթոռից չեք հանի» ասող Աթեշյանից ոչնչով չի տարբերվում այսօրվա Աթեշյանը:

Որովհետև չնայած իր հասցեին ուղղված բազմաթիվ քննադատություններին՝ բացահայտ ասում է՝ «պետությունն իմ մեջքի հետևում է, այս աթոռին նստած եմ, ուժ ունեք՝ եկեք իջեցրեք»:
 
Մեկ անձը մարտահրավեր է նետում մի ամբողջ համայնքի, այդ համայնքի հիմնադրամների հարգարժան նախագահներին, հոգևորականներին:

Այս պահից սկսած նրան այստեղ-այնտեղ հրավիրողները, նրա՝ պատարագ մատուցելու ժամանակ խորանի մոտ կանգնողները նույնպես պետք է համարվեն այս ամենի պատասխանատուն:

Ի վերջո, մենք ունենք Պոլսո Հայոց պատրիարքի ընտրված տեղապահ, և նա պետք է զբաղեցնի այդ պաշտոնն՝ անկախ ամեն ինչից»:


Հիշեցնենք, որ փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություն: Ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Արամ Աթեշյանի հակառակորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտել էր ընտրություններին: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը գրություն է ուղարկել, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից:

Շաբաթներ առաջ Ստամբուլի հայ համայնքի մեծ մասը բոյկոտել էր Արամ Աթեշյանի մատուցած եկեղեցական պատարագը, փոխարենը ստամբուլահայերի մեծ մասն ուղևորվել է Ստամբուլի Ֆերիքյոյ թաղամասում գտնվող Սուրբ Վարդանանց եկեղեցի, որտեղ պատարագ է մատուցել արքեպիսկոպոս Բեկչյանը:

Հիշեցնենք, որ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները։ Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ընտրված է ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:

Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ պահանջում էին կայացնել նոր ընտրությունների անցկացման որոշումը՝ ցանկանալով իրենց առաջնորդի դերում տեսնել ոչ թե պետության կողմից նշանակված, այլ իրենց ձայների արդյունքում ընտրված անձի:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net