Добавить новость
123ru.net
Все новости
Март
2017

ԱՄՆ պետքարտուղարի Անկարա այցելության արդյունքները Թուրքիայի համար հիասթափեցնող էին. Financial Times

0

Բրիտանական Financial Times պարբերականը, անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի` Անկարա կատարած այցին, գրել է, որ անցկացված հանդիպումները թուրքական իշխանությունների համար լի էին հիասթափություններով: 

Ըստ պարբերականի՝ Անկարան չկարողացավ հասնել իր ուզածին և պարտադրել իր պայմաններն Արևմուտքին տարածաշրջանային մի շարք հարցերում և գլխավորապես Սիրիայի քրդերի հարցում:

«Թրամփի՝ իշխանության անցնելուց հետո թուրք-ամերիկյան հարաբերություններում շրջադարձային փոփոխությունների ակնկալիքներ ունեցող Անկարան հիասթափված է»,-գրում է Financial Times-ը:

Հիշեցնենք, որ Թիլերսոնը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG) հետ ԱՄՆ-ի համագործակցությունը:

Ի պատասխան թուրք լրագրողների այն հարցին, թե ինչ ծրագրեր ունի այս առումով ԱՄՆ-ն և ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան, Թիլերսոնը նշել է, որ դա շատ բարդ որոշում է ԱՄՆ-ի համար:

«Անկեղծ եմ ասում՝ սրանք ԱՄՆ-ի համար շատ բարդ որոշումներ են: Ես հասկանում եմ դա, սակայն այս քննարկումներն էլ շատ օգտակար բնույթ ունեն: Թուրքիայի հարգելի նախագահի, վարչապետի և արտգործնախարարի հետ հանդիպումների ընթացքում հնչած տեսակետները նկատի կառնվեն: Կարող եմ միայն հստակ ասել, որ հակաահաբեկչական պայքարի շրջանակում, որպես միջազգային կոալիցիայի անդամներ, Թուրքիան և ԱՄՆ-ն շարունակում են և կշարունակեն մնալ դաշնակիցներ»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը պաշտոնապես հաստատել է Սիրիայի հյուսիսում թուրքական ԶՈւ-ի իրականացրած «Եփրատի վահան» ռազմական գործողության ավարտը:

Յըլդըրըմը չի բացառել, որ ապագայում Թուրքիան կարող է վերսկսել Սիրիայի տարածքում ռազմական գործողությունները, եթե այնտեղ գտնվող տարբեր խմբավորումների գործողություններն ու զարգացող իրադարձությունները վտանգ ներկայացնեն Թուրքիայի անվտանգությանը:

Նշենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերը 2016թ. օգոստոսի 24-ի առավոտյան մտել էին Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net