Անդրե Աղասին և Սերժ Թանկյանը կոչ են արել միանալ իրենց՝ Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի պրեմիերային
Աշխարհի նախկին համար մեկ թենիսիստ Անդրե Աղասին կոչ է արել բաց չթողնել Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի պրեմիերան, որն ԱՄՆ-ում կայանալու է ապրիլի 21-ին: Վերջինս տեսանյութ է հրապարակել իր թվիթերյան էջում` ասելով. «Հպարտ եմ տեսնելու, որ Քըրք Քըրքորյանի նախաձեռնությունն իրականություն է դարձել, միացե՛ք և օգնե՛ք կատարելու նրա խոստումը»:
Նման կոչով հանդես է եկել նաև աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, ում ստեղծագործությունը պետք է հնչի օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի ֆիլմում: Նա կոչ է արել միանալ իրեն, Քրիս Քորնելին և դերասաններ Քրիստիան Բեյլին և Օսկար Այզեքին, Անժելա Սարաֆյանին, ովքեր կներկայանան Կարմիր գորգին:
Հիշեցնենք, որ ամերիկացի երաժիշտ Քրիս Քորնելը մարտի 10-ին ներկայացրել էր իր «Խոստումը» երգը, որը հնչելու է համանուն ֆիլմում և որից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Փրկության միջազգային կոմիտեին, որն զբաղվում է հումանիտար ճգնաժամերում հայտնված մարդկանց օգնությամբ:
#KeepThePromise...@ThePromiseFilm pic.twitter.com/0czA1DrRVU
— Andre Agassi (@AndreAgassi) 30 марта 2017 г.
There’s less than a week to go! Will YOU join us at the premiere of The Promise? ENTER: https://t.co/WtqE7Tou4r @thepromisefilm pic.twitter.com/rll009Ws4s
— Serj Tankian (@serjtankian) March 30, 2017
