Ֆոտոշարք, որն ապացուցում է՝ շները երեխաների լավագույն ընկերներն են (լուսանկարներ)
Գաղտնիք չէ, որ շները մարդկանց լավագույն ընկերներն ու պաշտպաններն են. նրանք հավատարիմ, հոգատար և կենսուրախ են: Ընդ որում՝ այս կենդանիները դրական վերաբերմունք են ցուցաբերում ոչ միայն մեծահասակների, այլ նաև երեխաների հանդեպ:
Bored Panda կայքն անդրադարձել է վերջերս Ֆինլանդիայում անցկացված շների վերաբերյալ հետազոտությանը: Պարզվել է, որ շներ պահող ընտանիքներում երեխաներն ավելի առողջ և ակտիվ են: Հետազոտողներն այս փաստը կապում են այն բանի հետ, որ շները կեղտ են բերում դրսից`այսպիսով ստիպելով երեխաների և մեծահասակների օրգանիզմներին ավելի ակտիվ դիմակայել վարակներին և արտաքին սպառնալիքներին:
Ֆինն մանկաբույժ Էյա Բերգրոթի խոսքով` ամենաուժեղ պաշտպանիչ ազդեցությունը երեխաների մոտ դիտվում է այն ժամանակ, երբ նրանք մոտ շփում են ունենում դրսում շատ ժամանակ անցկացնող և կեղտ բերող շների հետ:
Այնուամենայնիվ, կայքը նախազգուշացնում է, որ սա ընդամենը մեկ հետազոտության արդյունքներ են, և բոլոր մարդիկ տարբեր են, ահա թե ինչու տանը կենդանիներ պահելուց առաջ անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք գործոններ` կախված ընտանիքի անդամների առողջական առանձնահատկություններից և անհատական պահանջներից:
Ստորև ներկայացնում ենք կայքում հրապարակված ֆոտոշարքը, որն ապացուցում է. շները երեխաների լավագույն ընկերներն են:
