Добавить новость
123ru.net
Все новости
Март
2017

Հասարակությունը կարող է զգալ բարեփոխումների ազդեցությունը, եթե մեզ աշխատանքները շարունակելու հնարավորություն տա. վարչապետ

0

Հայաստանի հանրապետական կուսակցությանը պետք է հավատան, որովհետև այն, ինչ առաջարկել է կուսակցությունը քաղաքացուն՝ տրամաբանական է, հասկանալի և իրատեսական. այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ, ՀՀԿ-ի առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը, պատասխանելով հարցին, թե ինչու պետք է քաղաքացին հավատա իրենց:

Հարցին, թե տարբեր հարցումները ցույց են տալիս, որ վարչապետի իմիջն ամենաշատն է ազդում ՀՀԿ-ի վարկանիշի վրա, արդյոք դա նրան չի անհանգստացնում, որովհետև մի թերացման համար կարող են մեղադրել բազում մեղքերի մեջ, Կարեն Կարապետյանն ասաց.«Դա ինձ պարտավորեցնում է։ Ինչո՞ւ մեզ պետք է հավատան, որովհետև մենք ինչ հայտարարել ենք, նախ  կատարել ենք, երկրորդը՝ հորիզոնները, ուղղությունները, որը մենք առաջարկել ենք քաղաքացուն,  տրամաբանական է, հասկանալի և իրատեսական»:

Դիտարկմանը, թե վարչապետը հայտարարել էր, որ նախընտրական շրջանը շատ պասիվ է ներդրումների համար, այնինչ նախընտրական շրջանում «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը  և ռուսաստանաբնակ այլ գործարարներ  հայտարարեցին, որ ամեն կերպ աջակցելու են, ներդրումներ են անելու, ինչո՞վ է դա պայմանավորված և ի՞նչն էր առաջ խանգարում այդ մարդկանց գալ և ներդրումներ անել, Կարեն Կարապետյանն ասաց, որ նրանք նախկինում էլ են ներդրումներ արել, բայց ամբողջ աշխարհում այդպես է՝ նախընտրական փուլը ներդրումների համար պասիվ շրջան է։

«Մեր ՀՀ քաղաքացին անգամ աթոռ գնելը տեղափոխում է ապրիլի 3-ին: Մենք մինչև այդ ակումբը բացելը հայտարարել ենք, որ մեկնարկում է 3,2 մլրդ դոլարի ներդրումային ծրագիր, որից 840 մլն՝ այս տարի: Ընդ որում՝ հասցեով տվել ենք ֆինանսական աղբյուրը՝ ո՞վ է անում, ի՞նչ նախագիծ է, քանի՞ աշխատատեղ և ի՞նչ մուլտիպլիկատիվ էֆեկտ: Եթե նախընտրական փուլ  չլիներ, գուցե ֆինանսների հոսքն ավելի շատ լիներ: Պայմանները պետք է կանխատեսելի լինեն»:

Ճշտող հարցին՝ պայմաննե՞րը, թե՞ անձերը, Կարեն Կարապետյանն ասաց, որ թե նայած այդ դեպքում ինչ համակարգ է. եթե պայմանները պայմանավորված են անձերով, ապա անձերով. «Եթե պայմանները իդեալական չեն, բայց կանխատեսելի են, ռիսկեր չես տեսնում, որ մտնելուց հետո խաղի կանոն կփոխվի,ապա բիզնեսը գալիս է այդտեղ»:

Հարցին, թե մեկնաբանություն է արվել , որ այդ ներդրումները պայմանավորված են վարչապետի անձով և այդ ակումբը  միայն ռուսական կապիտա՞լն է ներկայացնելու, վարչապետը բացասական պատասխան տվեց. «Այս ակումբն արդեն բանակցում է  եվրոպական բանկերի հետ, որպեսզի այդ  բանկերը մտնեն այս ակումբի մեջ: Ինչով  է լավ, որպեսզի հեղինակավոր բիզնեսները գան:  Նախ` չափազանց կարևոր է, որ իրենց բիզնեսի, կորպորատիվ մշակույթը բերեն, ֆինանսների արժեթղթերի կապիտալի շուկայում փոփոխություններ կատարեն: Այն երկիրը, որը կապիտալի շուկա չունի, համարվում է ռիսկային: Բացի այդ , այս մշակույթը բերելով, իրենք լինելով հաջողակ բիզնեսմեններ, որոշակի  կամուրջ են այդ երկրների և իրենց բիզնեսների միջև»:

Իսկ թե հասարակությունը ե՞րբ կարող է զգալ բարեփոխումների ազդեցությունն իր կյանքում, Կարեն Կարապետյանն ասաց, որ Կառավարությունը երկու ամսվա համեմատության հաշվետվությունն է ներկայացրել, համաձայն որի՝  թվերը տպավորիչ են.

«10,6 տոկոս սեփական եկամուտների աճ, 6,2 տոկոս՝ առևտրային ակտիվության, 16,1 տոկոս՝ արդյունաբերության աճ, 107 տոկոս՝ հանքարդյունաբերության, 109 տոկոս՝ գյուղատնտեսության, 130 տոկոս՝ մետալուրգիայի, 147 տոկոս՝ ՏՏ-ի, 150 տոկոս՝  խմիչքների արտադրության, 300 տոկոս՝ ոսկերչության արտադրության, 20 տոկոս արտահանման աճ և 99,6 տոկոս՝ սպառողական գների: Քաղաքացին կզգա, եթե քաղաքացին մեզ հնարավորություն  տա մեր աշխատանքները շարունակելու, ապա մեր յուրաքանչյուր կառավարչի կարգախոսը լինելու է՝ ամեն օր փոփոխություն դեպի լավը: Պարբերաբար մեր քաղաքացին զգալու է, որ մենք լավ ուղղությամբ ենք գնում»:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net