Կամայական ճանապարհով պետք չէ ձգտել խաղաղության և կայունության. Կարեն Կարապետյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին
Որևէ քաղաքական գործիչ կամ տրամաբանող մարդ, չի կարող ասել, որ խաղաղությունն ու կայունությունը խանգարում են զարգացմանը, պե՞տք է դրան ձգտել, այո՛, պե՞տք է դրան ձգտել կամայական ճանապարհով, ո՛չ:
Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը, պատասխանելով հարցին, թե ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ Հայաստանը չի կարող զարգանալ, եթե չունի կայունություն և խաղաղություն, և տեսակետ կա, որ բազմաթիվ երկրներ կան, որ բարդ հարևաններով են շրջապատված և պատերազմական իրավիճակում են, բայց դա չի խանգարել զարգանալ:
«Որևէ քաղաքական գործիչ կամ տրամաբանող մարդ, չի կարող ասել, որ խաղաղությունն ու կայունությունը խանգարում են զարգացմանը, պե՞տք է դրան ձգտել, այո՛, պե՞տք է դրան ձգտել կամայական ճանապարհով, ո՛չ:
Կա՞ն բանաձևեր, որ դրան կհասնես շատ բան կորցնելով՝ արժանապատվություն և այլն, պե՞տք է ձգտել խաղաղության և կայունության, միանշանակ այո»,-ասաց վարչապետը:
Կարեն Կարապետյանը բերեց Իսրայելի օրինակը, և ասաց, որ գուցե այնտեղ ավելի վատ միջավայր է, քան ունի Հայաստանը, բայց Իսրայելն ունի զարգացող տնտեսություն.«Բայց եթե Իսրայելի միջավայրն ավելի լավ լիներ, իր զարգացման տեմպերը կարող էին ավելի լավը լինել»:
