Խոշոր ավտովթար Վաղարշապատում. բախվել են մարդատար ավտոբուսն ու Infiniti QX-ը. shamshyan.com (լուսանկարներ)
Երեկ՝ մարտի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:40-ի սահմաննեում Մարգարա–էջմիածին ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում՝ ՀՀ ՊՆ Վաղարշապատի Ռազմական ոստիկանության հարևանությամբ, բախվել են Արմավիր քաղաքի բնակիչ, 54-ամյա Հայկ Տիգրանյանի վարած ЛАЗ մակնիշի 28 ՕՍ 590 համարանիշի և 31-ամյա Կարեն Մովսիսյանի վարած Infiniti QX մակնիշի 30 ՏՏ 130 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն:
Երկու ավտոմեքենաները բախվել են իրար ճակատ- ճակատի, որից հետո 2-ն էլ առանձին դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտիներ: Բախման հետևանքով էլ Infiniti QX-ի գազաբալոնը պոկվել է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում:
