Добавить новость
123ru.net
Все новости
Март
2017

Մարզահամերգայինից և Ազատության հրապարակից մինչև բակեր և գյուղեր. քաղաքական ուժերի նախընտրական քարոզարշավների վերջին օրերը

0

Խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավին մնացել է ընդամենը 2 օր: Քաղաքական ուժերը, ըստ օրենքի, իրավունք ունեն քարոզչություն իրականացնել մինչև մարտի 31-ը, իսկ ապրիլի 1-ը լռության օր է: Tert.am-ը ներկայացնում է, թե որտե՞ղ և ինչպե՞ս են պատրաստվում իրենց քարոզարշավն եզրափակել կուսակցություններն ու դաշինքները:   

Հայաստանի Հանրապետական կուսակցության քարոզարշավի վերջին օրվա՝ մարտի 31-ի ծրագիրը նախատեսված է անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ֆոյեում: Ինչպես հայտնեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, լինելու են մի շարք մասսայական միջոցառումներ:

«Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ քարոզարշավն ավարտել են երեկ՝ մարտի 28-ին, Մարզահամերգային համալիրում Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջոցառումով:  Իսկ Ծառուկյան դաշինքից առաջադրված ռեյտինգային թեկնածուների բակային հանդիպումները կշարունակվեն մինչև լռության օրը:

«Ելք» դաշինքի մամուլի խոսնակ Անի Սամսոնյանը նշեց, որ այս պահին դաշինքի ներկայացուցիչները Սյունիքում համապետական քարոզարշավ են իրականացնում և ամփոփիչ միջոցառման մասին դեռ հստակ որոշում չկա. «Դեռ ծրագիրը մինչև վերջ չկա, այսինքն, որոշել ենք, բայց դեռ պլանավորման փուլում է, այդ պատճառով հիմա չենք հրապարակում»,- ասաց Սամսոնյանը:

«Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքի  հիմնական եզրափակիչ միջոցառումը մարտի 28-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքն էր: Ինչպես տեղեկացրեց դաշինքի մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը, պաշտոնական փակումը դա էր: Դրանից հետո ՕՐՕ-ի ներկայացուցիչները կշարունակեն մինչև մարտի 31-ը փոքր բակային և մարզային հանդիպումներ ունենալ:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը հայտնեց, որ որևէ արտառոց միջոցառում չեն նախատեսում. «Մինչև մարտի 31-ը օրենքով սահմանված կարգով քարոզարշավ ենք իրականացնելու թե՛ Երևանի, թե՛ մարզերի տարբեր համայնքներում: Այդպես ենք եզրափակելու քարոզարշավը»,- նշեց Խաչատրյանը:

Ինչպես հայտնեցին Դաշնակցությունից, վաղը ժամը 17:00-ին ՀՅԴ համապետական ցուցակի թեկնածուներ ելույթ կունենան Ազատության հրապարակ, ապա ելույթներին կհետևի համերգ:

Կոմունիստական կուսակցությունը մարտի 30-ին ժամը 17:00-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում նախատեսում է հաշվետվություն ներկայացնել քարոզարշավի ընթացքում կատարած աշխատանքների մասին: Այս մասին հայտնեց Կոմկուսի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի քարոզչության հարցերի պատասխանատու Արմեն Խաչատրյանը հայտնեց. «Մենք մեր քարոզարշավն ավարտում ենք մարտի 31-ին գիշերը ժամը 12-ին: Այսինքն, շարունակվելու են բակային փողոցային հանդիպումները տարբեր ռեյտինգային թեկնածուների կողմից»: Նշենք, որ այսօր դաշինքը քարոզարշավի շրջանակներում Ազատության հրապարակում հանրահավաք անցկացրեց:

«Հայկական Վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանն էլ մարտի 31-ին ամփոփիչ մամուլի ասուլիսով հանդես կգա, տեղեկացրեց կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net