Հրապարակվել է Լյուկ Բեսոնի «Վալերիանը և հազարավոր մոլորակների քաղաքը» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)
Թողարկվել է ֆրանսիացի ռեժիսոր Լյուկ Բեսոնի «Վալերիանը և հազարավոր մոլորակների քաղաքը» ֆանտաստիկ ֆիլմի թրեյլերը, որը հրապարակվել է ժապավենի թվիթերյան էջում:
«Հազարավոր մոլորակներ: Մեկ առաքելություն դրանք բոլորը փրկելու համար»,- Gazeta.ru-ի հաղորդմամբ` ասվում է տեսանյութի նկարագրության մեջ:
Գլխավոր դերերը ֆիլմում մարմնավորել են Դեյն ԴեՀան և Կարա Դելեվինը: Նկարահանվել են նաև Ռիհաննան, Ջոն Գուդմանը, Իտան Հոուկը, Քլայվ Ոուենը և Ռոտեր Հաուերը:
Կինոնկարը վարձույթում հայտնվելու է 2017-ի հուլիսի 21-ին:
«Վալերիանը և հազարավոր մոլորակների քաղաքը» ֆիլմով Բեսոնը վերադառնում է ֆանտաստիկ ժանրի ասպարեզ: Նրա նախկին ամենահայտնի գործերից է «Հինգերորդ տարրը»:
A thousand planets. One mission to save them all. Watch the new #Valerian trailer and like this Tweet to explore more. In theaters July 21 pic.twitter.com/dUau9Hz697
— Valerian Movie (@ValerianMovie) March 29, 2017
