Լոս Անջելեսի Դիտորդական խորհուրդը ապրիլը հռչակում է «Հայոց պատմության ամիս»` հիշատակելով Ցեղասպանության օրերը
Լոս Անջելեսի կոմսության Դիտորդական խորհուրդը միաձայն հավանության է արժանացրել խորհրդի անդամներ Քեթրին Բարջերի և Ջենիս Հանի առաջարկած միջնորդությունը ապրիլը «Հայոց պատմության ամիս» հռչակելու մասին:
«Այս հռչակագրով Դիտորդական խորհուրդը ճանաչում է հայ համայնքի մեծ ներդրումը մեր երկրի տնտեսության և մշակույթի մեջ: Ապրիլ ամիսը խորհրդանշական իմաստ ունի մեր հայ ընկերների և հարևանների համար, և այլ բանաձևը ճանաչում է նրանց հարուստ պատմության մարտահրավերներն ու ձեռքբերումները», -Horizon Weekly-ի փոխանցմամբ` հայտարարել է դիտորդ Բարջերը:
«Հայոց պատմության ամսվա ընթացքում Լոս ԱՆջելեսի կոմսությունը կտոնի հայ ժողովրդի հարուստ մշակույթն ու համաշխարհային ժառանգությունը, ինչպես նաև նրանց աջակցությունը մեր հասարակությանը` ճանաչելով նաև Հայոց ցեղասպանության մութ օրերը», - ասել է դիտորդ Հանը:
Դիտորների խոսքով` ապրիլի 18-ը Դիտորդական խորհուրդը կհռչակի որպես Հայոց ցեղասպանության «Հիշատակման օր»:
